Ի՞նչ վիճակում է ուկրաինահայ համայնքը․ կորուստների և վիրավորների մասին տեղեկություն չկա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 17:14
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
Բոլորը

Այսօր լուսադեմին Ուկրաինայում ծավալված ռազմական գործողությունների գոտում բավականին մեծ հայ համայնք կա։ Ուկրաինայում ՀՀ դեսպանությունն առավոտյան հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ «Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը ողջ կազմով աշխատում է և մշտական կապի մեջ է գտնվում ՀՀ քաղաքացիների հետ»։ Ո՛չ դեսպանությունը, ո՛չ ԱԳՆ-ն այս առնչությամբ այլ տեղեկատվություն չեն տարածել։ Ինչ իրավիճակում են Ուկրաինայում բնակվող հայերը․ Factor TV-ն զրուցել է համայնքի  ներկայացուցիչների հետ։

Ուկրաինայի Լուգանսկի մարզի հայերի միության նախագահ, այս պահին Լիսիչանսկ քաղաքում բնակվող Սերժ Առուսխանյանի խոսքով՝ քաղաքում կրակոցները շարունակվում են, իրենց առաջարկ արվել է տարհանվելու, սակայն մարդկանց մեծ մասը քաղաքը լքելու ցանկություն չունի։

Ուկրաինայի Դոնեցկի մարզի հայերի միության ղեկավար Վահագն Մաթևոսյանն էլ Factor TV-ի հետ զրույցում նշել է, որ իրենք նախապես պատրաստվել էին։ Այն հայերը, որոնք ցանկացել են, դեռևս 6 օր առաջ տարհանվել են, իսկ ովքեր որոշել են մնալ իրենց տներում, նրանց հետ անընդհատ կապի մեջ են։ Մաթևոսյանը Factor TV-ի միջոցով դիմել է ՀՀ պատկան մարմիններին՝ հարց բարձրացնելով՝ արդյո՞ք որևէ կերպ կօժանդակեն Ուկրաինայում գտնվող հայ համայնքին, եթե ոմանք ցանկություն հայտնեն վերադառնալ հայրենիք։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հայրենադարձության գծով պատասխանատու Հովհաննես Ալեքսանյանը Factor TV-ի հետ զրույցում նշեց, որ այս պահի դրությամբ հայ համայնքի շրջանում վիրավորների և զոհերի մասին տեղեկություններ չունեն, համայնքապատկան կառույցները և հայկական եկեղեցիները ևս չեն վնասվել։

Ալեքսանյանի խոսքով՝ Ուկրաինայում և Ռուսաստանի Դաշնությունում ապրող մեր այն հայրենակիցները, որոնց ցանկություն կունենան վերադառնալ Հայաստան, պետք է կապվեն ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան