ՀՀ-ի դիրքորոշումը պետք է հստակ լինի, որ ինքը Արևմուտք-Ռուսաստան հակամարտությունում կողմ չէ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
Բոլորը

Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակն արտառոց է և աննախադեպ, իսկ դա նշանակում է, որ մի քանի անգամ ավելի զգույշ պետք է լինել։ «Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» կազմակերպած «Ուկրաինական ճգնաժամ․ ինչպե՞ս պետք է դիրքավորվի Հայաստանը» թեմայով քննարկմանն անդրադառնալով Ռուսաստանի կողմից այսօր Ուկրիանայի վրա հարձակման փաստին՝ ասաց քաղաքագետ Էդգար Վարդանյանը։

«Մեզ համար քիչ խոսելն ամենաօպտիմալ տարբերակն է, բայց կարծում եմ, որ հստակ պետք է լինի Հայաստանի դիրքորոշումն այն առումով, որ ինքը Արևմուտք-Ռուսաստան հակամարտությունում կողմ չէ, թեև քաղաքակրթական առումով, ինչպես ՀՀ իշխանություններն էլ բազմիցս նշել են՝ Հայաստանն արևմտյան աշխարհի մաս է կազմում և կիսում է այստեղի արժեհամակարգը, ժողովրդական արժեքները։ Դրա համար ՀՀ-ի դիրքորոշումը նվազագույնը չպետք է հակասի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի դիրքորոշումներին»,- ասաց նա։

Քաղաքագետի խոսքով՝ շատ մեծ դեր ունի այս իրավիճակում ինֆորմացիոն անվտանգությունը։ Նա նկատեց՝ այս խնդրին պետք է հավելյալ ուշադրություն դարձնեն քաղաքացիական հասարակությունը, ընդդիմությունը։

«Մենք տեսնում ենք, որ կոնֆլիկտի առաջին փուլը ինֆորմացիոն դաշտում է տեղի ունենում, տարիներ շարունակ տարված հակաժողովրդավարական քարոզչությունն է այս ամենի հիմքը»,- նշեց Էդգար Վարդանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։