Աշխարհը պատասխանատվության է ենթարկելու Ռուսաստանին. Ջո Բայդեն

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընտրել է պատերազմը, որը կհանգեցնի մարդկային աղետալի կորուստների և տառապանքների։ Նա նաև հայտարարել է, որ աշխարհը պատասխանատվության է ենթարկելու Ռուսաստանին։

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը տարածել է Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման կապակցությամբ Ջո Բայդենի հայտարարությունը․

«Ամբողջ աշխարհն աղոթում է Ուկրաինայի ժողովրդի համար, որն այսօր չհրահրված և չարդարացված հարձակման է ենթարկվել Ռուսաստանի զինված ուժերի կողմից։ Նախագահ Պուտինն ընտրել է կանխամտածված պատերազմը, որը մարդկային կյանքերի աղետալի կորուստների ու տառապանքների կհանգեցնի։ Այս պատերազմի հետևանքով կորսվող կյանքերի ու ավերածությունների միակ պատասխանատուն Ռուսաստանն է, և Միացյալ Նահանգները և իր Դաշնակիցներն ու գործընկերները միասնական ու վճռական կարձագանքեն։ Աշխարհը Ռուսաստանին պատասխանատվության կենթարկի։

Այսօր երեկոյան ես Սպիտակ տնից կհետևեմ իրավիճակին և կշարունակեմ պարբերաբար թարմացումներ ստանալ ազգային անվտանգության իմ թիմից։ Վաղն առավոտյան կհանդիպեմ Յոթնյակի իմ գործընկերներին, ապա կխոսեմ ամերիկյան ժողովրդի հետ՝ հայտարարելու այն հետագա միջոցների մասին, որ Միացյալ Նահանգների և մեր Դաշնակիցների ու գործընկերների կողմից կպարտադրվեն Ռուսաստանին՝ Ուկրաինայի, գլոբալ խաղաղության ու անվտանգության դեմ ուղղված այս անհարկի ագրեսիայի համար։ Մենք նաև կհամակարգենք ջանքերը ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների հետ՝ ապահովելու ամուր, միասնական արձագանք կանխելու Դաշինքին ուղղված ցանկացած ագրեսիա։ Այսօր ես և Ջիլը աղոթում ենք Ուկրաինայի խիզախ ու հպարտ ժողովրդի համար»։