Բացահայտվել է հայկական ծագման 1,2 միլիարդ դոլար` շվեյցարական բանկում. ովքե՞ր են փողատերերը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
Բոլորը

Շվեյցարական բանկերից մեկում Հայաստանի քաղաքացիների կամ Հայաստանի հետ կապ ունեցող անձանց հաշիվներում միասին 1 մլրդ 200 մլն դոլար կա: Հայաստանի հետ կապ ունեցող անձանց թիվը հասնում է 500-ի, իսկ բանկային հաշիվների թիվը՝ մոտ 400-ի: Այս տեղեկությունը բացահայտել է Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության ուսումնասիրության կենտրոնը: Այդ հաշիվների հետ կապ ունեցող անձանց թվում նաև հայաստանյան պաշտոնյաներ կան:

Հայաստանից հետաքննությանը մասնակցած «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը Factor TV-ի հետ զրույցում նշում է՝ շվեյցարական բանկում հաշիվներ ունեն գործարարներ, ՀՀ-ում բնակվող, բայց տարբեր երկրներում բիզնես ունեցող սփյուռքահայեր: Վերոնշյալ խոշոր չափի գումարի զգալի մասը պատկանում է գործարարներից մեկին: Էդիկ Բաղդասարյանը, անուններ չտալով, նշում է նաև այն դիվանագետների շրջանակը, որոնք ևս շվեյցարական բանկերում փողեր ունեն:

Շվեյցարական բանկում պահվող փողերի մասին տեղեկություններն ու փաստաթղթերը հետաքննող լրագրողներին է փոխանցվել անանուն աղբյուրի կողմից: «Հետք»-ից Սամսոն Մարտիրոսյանը նշում է՝ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ հաշիվները պատկանում են Հայաստանի հետ փոխկապակցված և՛ իրավաբանական, և՛ ֆիզիակական անձանց:

Էդիկ Բաղդասարյանի խոսքով՝ առկա են հաշիվներ, որոնց վրա ահռելի գումարներ կան, սակայն չկա այդ գումարների ծագման վերաբերյալ տրամաբանական հիմնավորում:

«Հետք»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերում չկան ՀՀ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունները: Սակայն հերքված չեն տեղեկությունները, որ 500 անձանցից մեկը կարող է նրանցից որևէ մեկի հետ փոխկապակցված լինել:

Առայժմ հայտնի է, որ շվեյցարական բանկում 10 մլն շվեյցարական ֆրանկ են ունեցել Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը և նրա քույրը: Այս գումարը Սարգսյանի հաշիվներին եղել է նրա՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան նշանակվելու պահին և հաջորդող տարիներին, սակայն Սարգսյանը չի հայտարարագրել: Հետաքննող լրագրողները սա օրենքի խախտում են համարում:

Մինչդեռ Արմեն Սարգսյանն այս առնչությամբ հայտարարել է, թե դեսպանի պաշտոնում չի վարձատրվել, հանրային հիմունքներով է աշխատել, ինչի պատճառով էլ չի հայտարարագրել գումարը:

ԹԻՀԿ ծրագրերի համակարգող Վարուժան Հոկտանյանը, անդրադառնալով շվեյցարական բանկում Հայաստանի քաղաքացիների ու Հայաստանի հետ առնչություն ունեցող անձանց հաշիվներին առկա 1,2 մլրդ դոլարին, նշում է՝ նախ պետք է բացահայտել Հայաստանում թալանի չափերը և նոր միայն հասկանալի կլինի, թե ինչպես են այդ գումարները ՀՀ-ից դուրս բերվել:

Վարուժան Հոկտանյանը նշում է՝ չկան տեղեկություններ, թե ՀՀ որ ղեկավարի օրոք որքան գումար է հանվել Հայաստանից: Բացի այս, ըստ փորձագետի, գումարների մեծ մասը միջազգային բանկերում պահվում է հանրային որևէ դիրք չունեցող անձանց անուններով, ինչը բարդացնում է բացահայտման ընթացքը:

Նշենք՝ Հայաստանից ենթադրյալ գողացված դրամական միջոցները հետ վերադարձնելու առնչությամբ ՀՀ իշխանությունները 2018 թվականից դիմել են Համաշխարհային բանկի և Միավորված ազգերի կազմակերպության՝ թմրամիջոցների ու հանցավորության դեմ պայքարի գրասենյակի նախաձեռնությամբ ստեղծված STAR նախագծին, բայց առարկայական զարգացումներ առայժմ չկան:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան