Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել
Քաղաքականություն
23.02.2022 | 09:35Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, պնդելով, թե փետրվարի 23-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։