ԱՄՆ-ն սկսում է պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, ո՞վ է Պուտինը, որ իրեն իրավունք վերապահի այլ պետության տարածքները հռչակել անկախ․ Բայդեն. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին Շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը հանդես է եկել ելույթով`արձագանքելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա ուղերձին և Լուգանսկի ու Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների անկախության և ինքնիշխանության ճանաչման որոշմանը։

«Երեկ Պուտինը ճանաչեց Լուգանսկը և Դոնեցկը որպես ինքնիշխան և անկախ միավորներ և այդպիսով յուրացրեց Ուկրաինայի մի մեծ մասը։ Նա փորձում է այդպիսով հիմք ստեղծել ավելի լայնածավալ ներխուժման համար։ Ես հայտարարում եմ պատժամիջոցների առաջին տրանշի մասին՝ ի պատասխան նրանց երեկվա գործողությունների։ Դրանք սերտորեն համաձայնեցված են մեր դաշնակիցների և գործընկերների հետ։ Այդ պատժամիջոցները ավելի խիստ են, քան 2014 թվականի պատժամիջոցները, և եթե Ռուսաստանը շարունակի ներխուժումը, կլինեն շատ ավելի կոշտ պատժամիջոցներ։

Մենք լիովին արգելափակող պատժամիջոցներ ենք կիրառում ռուսական երկու խոշոր ֆինանսական հաստատությունների՝ VEB-ի և նրանց ռազմական բանկի նկատմամբ: Մենք համապարփակ պատժամիջոցներ ենք կիրառում Ռուսաստանի սուվերեն պարտքի նկատմամբ: Դա նշանակում է, որ մենք կտրել ենք Ռուսաստանի կառավարությանը արևմտյան ֆինանսավորումից: Այն այլևս չի կարող գումար հայթայթել Արևմուտքից և չի կարող իր նոր պարտքով առևտուր անել մեր շուկաներում կամ եվրոպական շուկաներում:

Մենք նաև պատժամիջոցներ կկիրառենք Ռուսաստանի էլիտաների և նրանց ընտանիքի անդամների նկատմամբ: Նրանք կիսում են Կրեմլի քաղաքականության կոռուպցիոն ձեռքբերումները և պետք է կիսեն նաեւ դրա հետեւանքները։ Մենք նաեւ բանակցել ենք Գերմանիայի հետ՝ ապահովելու համար, որ «Հյուսիսային հոսք 2»-ն առաջ չշարժվի:
Մենք շարունակելու ենք ամեն կերպ աջակցել Ուկրաինային և ՆԱՏՕ-ի մեր դաշնակից պետություններին»,- իր խոսքում մասնավորապես նշել է ԱՄՆ նախագահը՝ ներկայացնելով այն լրացուցիչ քայլերը, որոնք արվելու են ԱՄՆ եւ ՆԱՏՕ-ի կողմից՝ ի աջակցություն Ուկրաինայի։

Բայդենը նաեւ անդրադարձել է Պուտինի կողմից երեկվա հեռուստաուղերձում արված «պատմական էքսկուրսին»՝ այն բնութագրելով որպես պատմության խեղաթյուրում․ «Երեկ ամբողջ մարդկությունը լսեց Պուտինի կողմից պատմության նենգափոխման ամբողջ սպեկտորը, ինչպես կարելի է այդպես խեղաթյուրել պատմությունը»,- հարցադրում է արել Բայդենը՝ հավելելով․ «Ով է Պուտինը, որ իրեն իրավունք վերապահի այլ պետության տարածքները հռչակել անկախ, սա միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է»։

Այնուհանդերձ, ԱՄն նախագահն իր խոսքը եզրափակել է հույսով, որ դեռ հնարավոր կլինի խուսափել վատագույն սցենարից․
«Հուսով եմ, որ դիվանագիտական ճանապարհը դեռ ամբողջովին փակված չէ»,-ասել է ԱՄՆ առաջնորդը: