2 ամսից՝ նոր տանիք գտնելու խնդրի առաջ․ անօթևանների առօրյան Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 19:15
Առուշ Առուշանյանը Գորիսի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն է
10.09.2026 | 19:00
Լևոն Քոչարյանի հայրը կալանավորված է, թող ինքը գլխավորի փողոցային պայքարը․ գուցե կպատմի՝ ոնց է հարստացել․ Արփի Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 18:49
Հայաստանը կմիանա ահաբեկչության կանխարգելման մասին ԵԽ կոնվենցիան փոփոխող արձանագրությանը
10.09.2026 | 18:39
Իրանը ժամանակավոր դադարեցրել է էներգակիրներ փոխադրող օտարերկրյա նավերի բեռնափոխադրման վճարը
10.09.2026 | 18:28
ՊՊԾ-ն հողերի օտարման գործընթացներում խախտումներ և չարաշահումներ է արձանագրել․ որքան վնաս է տրվել պետությանը
10.09.2026 | 18:23
COP17-ի համար նոր ենթակայան է կառուցվում, գործողը՝ վերազինվում
10.09.2026 | 18:11
Բայրամովը ԵՄ ներկայացուցչի հետ Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացն է քննարկել
10.09.2026 | 18:01
ՀՀ-ն առնվազն 3 արբանյակ կգործարկի // Գագիկ Խաչատրյանին նորից պատգարակով էին դատարան տարել․ ԼՈՒՐԵՐ
10.09.2026 | 17:45
ՆԱՏՕ-ի դաշնակիցները խափանել են Արկտիկայում Ռուսաստանի դիվերսիոն ծրագիրը. Reuters
10.09.2026 | 17:34
Հայաստանի ու Լեհաստանի ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման նախագիծը կուղարկվի ՍԴ
10.09.2026 | 17:25
Ռուբինյանը և Լեհաստանի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են միջխորհրդարանական կապերի ակտիվացման ու խորացման հեռանկարները
10.09.2026 | 17:16
Ալժիրը խզել է դիվանագիտական ​​հարաբերություններն ԱՄԷ-ի հետ
10.09.2026 | 17:01
1.45 մլրդ դրամ՝ Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի հիմնանորոգման համար
10.09.2026 | 16:48
Հայաստանը մտադիր է գործարկել առնվազն 3 արբանյակ․ Փաշինյանի ելույթը Փարիզում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 16:39
Չքանդված շինությունները ունեն սեփականության իրավունք, բանակցում ենք. Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արդեն 1 ամսից ավելի է՝ Վարդաշենի անօթևանների կացարանի բնակիչները տեղավորվել են Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում։

Հունվարի 7-ին, երբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության որոշմամբ անօթևաններն այստեղ տեղավորվեցին, դժգոհությունները շատ էին։ Մեծ մասը չէր ուզում, ասում էին՝ Վարդաշենում հարմարվել են։ Հարմարվե՞լ են, ի վերջո, նոր պայմաններին, թե՞ էլի դժգոհություններ ունեն։ Այս հարցի պատասխանն էինք փնտրում։

Բնակիչներից տիկին Ալգան հին հագուստները քանդում, թելերով գուլպաներ է գործում, երբեմն նաև վաճառում դրանք, իսկ գումարով դեղեր է գնում։ Հարևանուհին՝ Մարգարիտա Բաղդասարյանն էլ առողջական խնդիրներ ունի, աշխատել չի կարող։

Այստեղ տեղափոխվելուց հետո դժգոհության պատճառներից մեկն էլ սանհանգույցի բացակայությունն էր։ Հիմա այդ հարցը լուծվել է։ 2-րդ հարկի սանհանգույցն արդեն պատրաստ է, իսկ առաջին հարկում դեռ վերանորոգման աշխատանքներ են։

Կացարանի բնակիչների համար առնվազն 4 օրը մեկ լողանալը պարտադիր է, ասում է անօթևանների ծրագրի ղեկավար Հարություն Մուրադյանը, եթե ավելի հաճախ են ուզում լողանալ, շատ ավելի լավ։

Նկարահանվելուց չխուսափող բնակիչներից դժգոհություն չլսեցինք, կարծես թե արդեն հարմարվել են։

Խմիչքն ու խմելու ցանկությունն այստեղ տեղափոխված մի քանի անօթևանների ու ղեկավարության միջև տարաձայնությունների հիմնական պատճառներից է եղել։ Հիմա արդեն գիտեն, որ ալկոհոլը խստիվ արգելվում է։

Այստեղ տեղափոխված անօթևանները ստանում են հիգիենայի պարագաներ, օրական երկու անգամ սնունդ։ Ըստ պայմանագրի՝ նրանք այստեղ կմնան 3 ամիս, որից հետո պետք է ազատեն տարածքը։

Հարցի՝ իսկ եթե աշխատանք չգտնե՞ն, տուն-ինտերնատի տնօրեն Կոլյա Մակարյանը պատասխանում է, որ դրսում հաստատ չեն թողնի, մի լուծում կգտնեն։

Տուն ինտերնատում այսօր 73 անօթևան է բնակվում։ Այստեղ հունվարի 7-ին ընդունվելուց հետո նրանց թիվը պակասել է 4-ով։ Մեկն ընտանիքի հետ է վերամիավորվել, մյուսները պարզապես հեռացել են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան