Գնացել եմ բունկեր, բայց ոչ մի բանի չեմ խառնվել, իրենք գործել են, ես նայել եմ. Սամվել Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը լրագրողներիր հետ զրույցում վստահեցրեց՝ 44-օրյա պատերազմի ժամանակ որևէ միջամտություն չի ունեցել, որևէ կարգադրություն չի արել։

Անդրադառնալով դիտարկմանը, որ ինքը եղել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, պատերազմի կառավարողներից մեկը, և հարցին՝ ինչպե՞ս է անաչառ լինելու հանձնաժողովում՝ Բաբայանն ասաց, որ պատերազմի օրերին նամակով դիմել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին, գրավոր պատասխանել են. «Դուք իրավունք չունեք զբաղվել մեզանով, անգամ հարցնեք բանակի մասին»։

«Ի՞նչ կառավարել, ինչի՞ մասին է խոսքը, ես բունկերում եղել եմ որպես Արցախի նախագահի խորհրդական, նախագահի կողմից գործուղվել եմ, որ երեկոյան զեկուցեմ` ինչէ կատարվում: Ե՛ս ոչ խառնվել եմ, ո՛չ կարգադրություն եմ արել, ո՛չ էլ խոսել եմ: Իրենք գործել են, ես տեսել եմ, զեկուցել եմ իմ վերադասին»,- հայտարարեց Բաբայանը՝ հավելելով, որ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում իր գնահատակաները լինելու են անաչառ ու անկեղծ:

Նա նշեց, թե սուտ են բոլոր պնդումները, որ պատերազմի ժամանակ եղել են մարդիկ, որ ուզել են որևէ բանով օգտակար լինել, սակայն թույլ չեն տվել։

«Սուտ է, ոչ մեկը չկար, որ ուզենար ինչ-որ ծառայություն մատուցի, իրեն արգելել են», – ասաց Արցախի ԱԽ նախկին քարտուղարը՝ վստահեցնելով, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիորղ քննիչ հանձնաժողովում այդ ամենը կբացահայտվի։

Մանրամասները՝ տեսանյութում: