Ընդդիմությունը մենք ենք. Սամվել Բաբայանը` քննիչ հանձնաժողովի աշխատանքներին ներկա գտնվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
Բոլորը

Մեկնարկել են 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքները։ Ընդդիմությունը, սակայն, չի մասնակցում աշխատանքներին։

Հիշեցնենք՝ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը հայտարարել է, որ չի պատրաստվում գալ այդ հանձնաժողով, որովհետև ասելիք չունի։

Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը վստահ է՝  Մովսես Հակոբյանը կգա 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։

Քոչարյանի խոսքով՝ հանձնաժողովի աշխատանքներին ընդդիմության չմասնակցելը փորձ էր` լեգիտիմացնելու Մովսես Հակոբյանի հայտարարությունը։

ՊԲ նախկին հրամանատար, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանը, ով որպես անկախ խորհրդատու մասնակցում է նիստին, արձագանքեց Մովսես Հակոբյանի հայտարարությանը` ասելով, որ հանձնաժողովը երբ հրավիրի գեներալական ուսադիրներ ունեցողների, մարդիկ կտեսնեն, որ նրանք ընդդիմություն չեն:

«Իրենք ընդդիմություն չեն, մասնակից են: Ուզում եմ շեշտը ճիշտ դնել` այդ գեներալներից մեկը չկա, որ չի եղել ռազմի դաշտում այս պատերազմի ընթացքում։ Այնպես որ, ընդդիմությունը մենք ենք, իրենք չեն»:

Անդրանիկ Քոչարյանն էլ հավելեց. «Կհրավիրենք, կգան, կգան, չեն գա, մենք կորոշենք` ոնց ենք հրավիրում, որ իրենք չխուսափեն գալուց»։

Մանրամասները՝ տեսանյութում: