Արցախի Հանրապետության նախագահին ձերբակալելու Ադրբեջանի իշխանությունների սպառնալիքները ահաբեկչական քաղաքականության վառ դրսևորում են. հայտարարություն

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

Արցախի մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որով դատապարտել են Ադրբեջանի իշխանությունների՝ Արցախի Հանրապետության նախագահին ձերբակալելու պետական ամենաբարձր մակարդակով հնչեցրած սպառնալիքները։

Հայտարարությունը՝ ստորև.

«Ադրբեջանի իշխանությունների՝ Արցախի Հանրապետության նախագահին փաստորեն ձերբակալելու պետական ամենաբարձր մակարդակով հնչեցրած սպառնալիքները հանդիսանում են ահաբեկչական քաղաքականության վառ դրսևորում, միջազգային հիմնարար սկզբունքների և նորմերի կոպտագույն ոտնահարում և հետապնդում են հեռահար աշխարհաքաղաքական նպատակներ։

Այս հանցավոր ծրագրերը նպատակ ունեն կաթվածահար անել Արցախի Հանրապետության կառավարման համակարգը, խուճապ սերմանել Արցախի հասարակության մեջ, խարխլել մեր երկրի կապը արտաքին աշխարհի հետ, խաթարել Ռուսաստանի խաղաղապահ առաքելության գործունեությունը, ավարտին հասցնել Թուրքիայի և Ադրբեջանի ծավալապաշտական ծրագրերը։

Խստիվ դատապարտում ենք նման հայտարարությունները և կոչով դիմում ենք Արցախի հասարակությանն ու համայն հայությանը։ Ադրբեջանի ահաբեկչությունն ուղղված է Արցախի պետականության և քաղաքացու դեմ։ Մեր ժողովուրդը չպետք է ենթարկվի սադրանքներին, պետք է համախմբվի, հանդես գա թշնամու հանցավոր նպատակների դեմ, մի կողմ դնի առկա տարաձայնություններն ու անհամաձայնությունները։

Կոչ ենք անում միջազգային հանրությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ՄԱԿ-ին՝ դատապարտել ադրբեջանական պետական ահաբեկչական քաղաքականությունը, քայլեր ձեռնարկել այն սանձելու ուղղությամբ։ Նման քաղաքականությունը վտանգ է ներկայացնում ոչ միայն Արցախի և նրա քաղաքացու, այլ ողջ քաղաքակիրթ հանրության նկատմամբ»։

Հայտարարության տեքստի տակ ստորագրել են.

«Արցախի գրողների միություն» հասարակական կազմակերպություն

«Արցախի ժուռնալիստների միություն» հասարակական կազմակերպություն

«Արցախի նկարիչների միություն» հասարակական կազմակերպություն

«Մայրություն» հասարակական կազմակերպություն

«ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիա» հասարակական կազմակերպություն

«ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների միություն» հասարակական կազմակերպություն

«Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն» հասարակական կազմակերպություն

«Փախստականների միություն» հասարակական կազմակերպություն

«Վերածնված Հայրենիք» հասարակական կազմակերպություն

«Արցախի կույրերի միավորում» հասարակական կազմակերպություն

«Արցախի ոստիկանության վետերանների միություն» հասարակական կազմակերպություն

«Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» հասարակական կազմակերպություն

«Արցախյան պատերազմի վիրավորների միություն» հասարակական կազմակերպություն

«Կանանց փախստականների միություն» հասարակական կազմակերպություն

«Փախստականների միավորում հանուն արդարության» հասարակական կազմակերպություն

«Իրավական աջակցություն և արդարություն» հասարակական կազմակերպություն

«Մեկ ազգ մեկ բռունցք» հասարակական կազմակերպություն 18. «Հայկի Սերունդ» հասարակական կազմակերպություն

«Առաջ Արցախ» հասարակական կազմակերպություն

«Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպություն

«Մտքի ուժը» հասարակական կազմակերպություն

«Զարգացում» հասարակական կազմակերպություն

«Ազգային Արցախ» հասարակական կազմակերպություն

«Երիտասարդական հանրային հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպություն

«Միացյալ Հայաստան» հասարակական կազմակերպություն

«Կրթություն՝ հանուն ապագայի» հասարակական կազմակերպություն

«Մեր տուն-Արցախ» հասարակական կազմակերպություն 28. «Լուսաբաց» հասարակական կազմակերպություն

«Ոգի-Նաիրի» հասարակական կազմակերպություն

«Կաճառ գիտական կենտրոն» հասարակական կազմակերպություն

«Աֆղանստանի պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպություն: