«3+3» ձևաչափով երկրորդ հանդիպումը կանցկացվի Իրանում․ ժամկետ չի նշվում

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՌԴ-ի ու Իրանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը նախօրեին հեռախոսազրույց են ունեցել։ Այլ հարցերից զատ՝ կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային «3+3» ձևաչափը, գրում է իրանական «Մեհր» գործակալությունը։

Իրանական կողմի հաղորդմամբ՝ Լավրովը ողջունել է Իրանում տարածաշրջանային «3+3» ձևաչափով երկրորդ հանդիպման անցկացումը և հույս հայտնել, որ այն հետագայում կապահովի տարածաշրջանի երկրների շահերը և կպահպանի տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը։

Իրանի ԱԳ նախարարն իր հերթին «3+3» ձևաչափի առաջիկա հանդիպումը համարել է «մեծ հնարավորություն փոխգործակցության հաստատման և տարածաշրջանային համագործակցության խորացման համար՝ տարածաշրջանի երկրների և ժողովուրդների շահերին համապատասխան»։

Ուշագրավ է, որ երկու երկրների նախարարների զրույցի մասին ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ «3+3» ձևաչափով հադիպման մասին ոչինչ չի ասվում։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացել էր Հարավային Կովկասում համագործակցության «3+3» ձևաչափով առաջին հանդիպումը, որին մասնակցել էին Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի ներկայացուցիչները։ Վրաստանը հրաժարվել է այս ձևաչափով հանդիպումներին մասնակցությունից։

Էմմա Չոբանյան