Իսագուլյանը 424 հազար դրամ կվճարի Մակունցին․ դատարանը վճիռ է կայացրել

Լուրեր

07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
Բոլորը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը պարտավորեցրել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին հերքել այդ ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Լիլիթ Մանկունցի մասին հնչեցված՝ պատիվն ու արժանապատվությունը վիրավորող արտահայտությունները։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։

Մասնավորապես, դատարանը պարտավորացրել է Իսագուլյանին լրատվության մի քանի միջոցներով հրապարակայնորեն հերքել Մակունցի վերաբերյալ 2020թ. նոյեմբերի 23-ին կայացած ասուլիսի ժամանակ հնչեցված հետևյալ մտքերը՝ «Այդ փողերը Վրաստանից Հայաստան են ներկրել Արմեն Գրիգորյանը, Մակունցը, Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանը, բազմաթիվ պատգամավորներ, Արմենուհի Ղազարյանը, Ասյա Խաչատրյանը, Ստյոպա Սաֆարյանը. Գառնիկ Իսագուլյան» և «Գառնիկ Իսագուլյան. Սեպտեմբերի 27-ին մեկնարկած պատերազմի մասին Նիկոլ Փաշինյանը իմացել է մեկ ու կես ամիս առաջ» վերտառությամբ հրապարակումների ներքո տարածված իրականությանը չհամապատասխանող (զրպարտող) փաստացի տվյալները։

Դատարանը նաև պարտավորեցրել է Գառնիկ Իսագուլյանին համապատասխան լրատվության միջոցներով հրապարակայնորեն հերքել Լիլիթ Մակունցի վերաբերյալ 2020 թ. դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ներկայացված «Գառնիկ Իսագուլյանը բացահայտումներ է անում» վերտառությամբ և «Գառնիկ Իսագուլյանը պնդում է՝ մինչև հեղափոխությունը Փաշինյանի թիմը 48 միլիոն դոլար է ստացել» վերտառությամբ հրապարակումների ներքո տարածված իրականությանը չհամապատասխանող (զրպարտող) փաստացի տվյալները, ավելի կոնկրետ՝ «Հեղափոխությունը ֆինանսավորվել է թուրք-ադրբեջանական փողերով, որի համար հեղափոխության շատ մասնակիցներ, այդ թվում՝ Լիլիթ Մակունցը, հաճախ մեկնել են Թբիլիսի՝ հատկապես ադրբեջանցիների ու թուրքերի հետ հանդիպելու, նրանցից ստացել են 48,000,000.00 դոլար, որը ներկրել են Հայաստան՝ նախապատրաստելով հեղափոխություն, ինչին Լիլիթ Մակունցը փորձել է ներգրավել Սլավոնական համալսարանի ուսանող, մի քանի լեզուների տիրապետող Անդրանիկ Հովհաննիսյանին» արտահայտությունները:

Դատարանի վճռով՝ Գառնիկ Իսագուլյանից հօգուտ Լիլիթ Մակունցի բռնագանձվելու է 300,000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցման գումար, 110,000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, նաև 14,000 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:

Ռոզա Վարդանյան