ՊԵԿ-ը բացահայտել է հարկերի վճարումից չարամտորեն խուսափելու դեպքեր

Լուրեր

07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
Բոլորը

Տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, ՀՀ ՊԵԿ քննչական ու հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցների կողմից ձեռնարկված բազմաթիվ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև քրեադատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ մի խումբ անձինք ստեղծել են ընկերություններ, որոնց միջոցով ԵԱՏՄ անդամ ՌԴ-ից ՀՀ տարածք են ներմուծում փաստացի այլ տնտեսավարող սուբյեկտներին պատկանող մեծ քանակությամբ հագուստ, կոշիկ և հեռախոսի աքսեսուարներ․ տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Պարզվել է, որ ընկերություններն այդ ընթացքում խուսափել են առանձնապես խոշոր չափերի` շուրջ 1.5 մլրդ դրամի հարկեր վճարելուց, որոնց մասով հարուցվել են քրեական գործեր:

Վերը նշված անձանց փաստացի պատկանող ընկերություններից մեկը՝ «Ռեսպեկտ Ռայթ» ՍՊԸ-ն 2021 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին օդային ճանապարհով ՀՀ տարածք է ներմուծել շուրջ 700 մլն ՀՀ դրամ ինվոյսային արժեք ունեցող հագուստ, սակայն որևէ իրացում չի ձևակերպել` թաքցնելով ներմուծված հագուստի իրական շահառուներին: Միաժամանակ հարկային մարմին ներկայացված ներմուծման հարկային հայտարարագրերում նշելով ակնհայտ կեղծ տվյալներ` չարամտորեն խուսափել է շուրջ 122 մլն ՀՀ դրամ ներմուծման ԱԱՀ-ի վճարումից:

Ներկայում ձեռնարկվող օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են, որոնց վերաբերյալ մանրամասները հրապարակման ենթակա չեն: