44-օրյա պատերազմի ուսումնասիրություն՝ առանց ընդդիմության․ քննիչ հանձնաժողովը երկուշաբթի կսկսի աշխատել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
Բոլորը

ԱԺ իշխող խմբակցության նախաձեռնությամբ ստեղծվեց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը։ Համապատասխան հայտարարությունը երեկ ստորագրել է ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը։ Հանձնաժողովն ուսումնասիրելու է, թե ինչ է տեղի ունեցել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմում, արդյո՞ք եղել են թերացումներ և ովքեր են դրանց պատասխանատուն։ Իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասում է՝ հարցերը բազմաթիվ են, որ պետք է պարզվեն հանձնաժողովի շրջանակներում։ Խաչատրյանը վստահեցնում է՝ ոչ միայն ռազմական, այլև քաղաքական որոշումները քննության առարկա կդառնան։

ԱԺ ընդդիմադիր 2 խմբակցությունները որոշում են կայացրել չմասնակցել քննիչ հանձնաժողովի աշխատանքին։ Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Իշխանությունը, որը հրապարակավ հայտարարել է, որ աղետալի պատերազմի հետևանքների «թիվ մեկ մեղավորը» և «թիվ մեկ պատասխանատուն» հենց ինքն է, իր գլխավորությամբ ստեղծում է քննիչ հանձնաժողով։ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը` իր նախագահությամբ, որի կազմում գործելու է քննիչ հանձնաժողովը, առհասարակ զուրկ է որևէ կերպ օբյեկտիվ լինելու հնարավորությունից, այդ թվում՝ առկա են մասնակցության անհնարինության հիմքեր հանձնաժողովի նախագահի պարագայում։ Հստակ է, որ քննիչ հանձնաժողովն իշխանությունների «անմեղության» բեմադրությանն է լծված լինելու։ Այս և մի շարք այլ հանգամանքներ հաշվի առնելով` ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները որոշում են կայացրել չմասնակցել իշխանությունների ստեղծած քննիչ հանձնաժողովի աշխատանքներին»:

Ընդդիմադիր դաշինքներից միաժամանակ հայտնում են, որ 44-օրյա աղետալի պատերազմի հետևանքների մեղավորների բացահայտումը մնում է իրենց գլխավոր առաջնահերթություններից մեկը: Այսպիսով ստացվում է, որ իշխանական խմբակցությունը միանձնյա հարցեր է ուղղելու ռազմաքաղաքական ամենատարբեր պաշտոնյաների և վերջում բացառապես իր հայեցողությամբ կազմելու եզրակացությունը։ Երկուշաբթի տեղի կունենա քննիչ հանձնաժողովի առաջին նիստը, որի ժամանակ պետք է հաստատվի աշխատակարգը։

Մանրամասները՝տեսանյութում։

Մերի Մարտիրոսյան