Կրակոցի ձայնից արթնացանք, փոքրս վախեցած էր․ ինչ է պատմում ադրբեջանական գնդակից վնասված տան բնակիչը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
Բոլորը

Երբ լուսադեմին արթնանում ես հակառակորդի կրակոցից ու կոտրված պատուհանի ձայնից․․․ Կարմի շուկայի բնակչուհի Արև Գաբրիելյանը դժվարացավ նկարագարել այսօրվա միջադեպի հետ կապված զգացողությունները։ Տանը 3 անչափահաս երեխա է բնակվում, արթնացել են կրակոցի ձայներից։

Պատուհանի ապակին փշրած գնդակն ընկել է տանը քնած բնակիչներից 1-2 մ հեռավորության վրա՝ բազմոցի տակ։ Դեպքի մասին հայտնել են  ռուս խաղաղապահներին։

Նկարագրված դեպքը վերջին օրերին ադրբեջանական զինված ուժերի պարբերաբար   ակտիվացող ահաբեկչական գործողությունների հերթական դրսևորումն է՝ արձանագրում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը:

Արցախում տեղակայված մյարտական դիրքերից ադրբեջանական բնակավայրերը չեն դիտարկվում, մինչդեռ ադրբեջանական հենակետերն ուղիղ դիտարկում են հայկական բնակավայրերն ու պարբերաբար սպառնալիք դառնում՝ խախտելով խաղաղ բնակիչների կյանքի ու սեփականության իրավունքները։

Քանի դեռ միջազգային հանրությունը լուռ է, Ադրբեջանը շարունակում է նույն ձեռագրով առաջ գնալ։ Հրադադարից հետո մինչ այսօր մոտ 60 թիրախային կրակոցի դեպք է գրանցվել՝  խլելով մարդկային կյանքեր, հասցնելով նյութական վնասներ ու խաթարելով բնականոն կյանքը։

Կարմիր շուկայի մանկապարտեզն արդեն մեկ ամիս է՝ դատարկ է։ Երբ հունվարի 11-ին մանկապարտեզի շենքից մի քանի մետր հեռավորության վրա կայանած մեքենան բռնկվեց կրակոցների պատճառով, ծնողները երեխաներին որոշեցին տանը պահել։

Հունվարի 25-ին էլ արցախցիները բողոքի ակցիայով իրենց դժգոհությունը արտահայտեցին՝ ադրբեջանական մեքենաների համար փակելով դեպի Շուշի գնացող ճանապարհը, սակայն բնակիչների դժգոհությունն ակնհայտորեն չի զսպում ադրբեջանական կողմի ագրեսիվ գործելաոճը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան