Բարերում ու ռեստորաններում շուտով ծխել չեք կարողանա. գործադիրը հաստատեց որոշումը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել․ շտապօգնությունը խուց է մտել ժամը 08։13-ին
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
Բոլորը

Մարտի 15-ից հանրային սննդի փակ և բաց կետերում ծխելը կարգելվի․ կարգելվի նաև ծխախոտի փոխարինիչների ցուցադրությունն ու գովազդը․ գործադիրն այսօրվա նիստում հաստատեց Ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության տեխնիկական կանոնակարգը: Էկոնոմիկայի նախարար Վահանն Քերոբյանն է ասում՝ օրենքը հնարավորություն կտա մարդկանց տեսադաշտն ազատել ծխախոտային արտադրատեսակներից․

«Հաշվի առնելով, որ ծխախոտի փոխարինիչների ինդուստրիան շատ նորարական է, անընդհատ ավելանում են արտադրատեսակները՝ մեր խնդիրն է արագ արձագանքել և նոր արտադրատեսակների վրա ևս տարածել տեխնիկիական կանոնակարգերը: Այս առաջարկով մենք սահմանափակում ենք ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների ցուցադրումը, շրջանառությունը, օգտագործումը»,- ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Ռեստորանի տնօրեն Սուրեն Աբգարյանը կողմ է օրենքին, եթե դա վերաբերեր  սննդի օբյեկտների միայն փակ տարածքներին․ բացօթյա հատվածում ծխելու  արգելքը վիճահարույց է համարում, հատկապես, երբ խոսքը վերաբերում է ծխախոտային փոխարինիչներին։  

«Բաց տարածքներում ծխելու արգելքի տրամաբանությունը չենք հասկանում»,- նշում է ռեստորանի տնօրենը։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ սուրճի հետ ծխախոտ օգտագործող  քաղաքացիներին առաջարկում է սուրճը  գնել սրճարանից և դրսում խմել։ Նախարարը պարզաբանում է՝ սահմանափակման շարժառիթն այն է, որ ծխողներն սկսեն քիչ ծխել։ 

Ռեստորանի տնօրենը վստահ է՝ օրենքի կիրարկումից հետո ռեստորանային բիզնեսը կտուժի։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը բացատրում է՝ հատկապես հանրային սննդի վայրերում ծխելը զբոսաշրջիկները բացասական են ընկալում։ Ասում է՝ ինքն էլ 4 տարի առաջ օրվա ընթացքում 3 տուփ ծխախոտ էր օգտագործում իսկ այլ երկրներում ծխելու սահմանափակումը ստիպում էր քիչ ծխել։ 

Հիշեցնենք՝ 2022 թվականի հունվարից խանութներում է արգելված  ծխախոտի ցուցադրությունն ու գովազդը։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում։

Արփի Հակոբյան