Գողության ու կաշառքի դեպքերն ավելացել են․ 2021-ին արձանագրված իրավախախտումները՝ թվերով

Լուրեր

06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
Բոլորը

2021 թվականին Հայաստանում աճել է հանցագործությունների թիվը։ Այսպես․ նախորդ տարվա ընթացքում ՀՀ-ում գրանցվել է իրավախախտումների 30 հազար 245 դեպք՝ նախորդ տարվա 26 հազար 468-ի փոխարեն, այսինքն՝ գրանցված իրավախախտումների թիվն ավելացել է 3777-ով կամ 14,2 %-ով։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների վերլուծությունից։

Ոչ մեծ ծանրության իրավախախտումների թիվն աճել է 2891-ով կամ 21 %-ով, միջին ծանրության իրավախախտումներինը՝ 587-ով կամ 7 %-ով, ծանր իրավախախտումներինը՝ 245-ով կամ 5․8 %-ով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունների թիվն ավելացել է 54-ով կամ շուրջ 18 %-ով։

Առավելապես աճել է գրանցված գողության, կաշառքի, թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների թիվը։

 

Սպանության դեպքերն ավելացել են 10-ով, սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունները՝ 12-ով, հրազենի ապօրինի շրջանառության դեպքերը՝ 67-ով, թմրամիջոցների հետ կապված հանցագործությունները՝ 318-ով, պետական կամ հանրային գույքի հափշտակությունները՝ 35-ով, անձնական գույքի հափշտակությունները՝ 1716-ով, գողություններ՝ 1616-ով։

 

Շուրջ 32 %-ով ավելացել են պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները։ Ըստ Ոստիկանության տվյալների՝ 2021-ին տեղի է ունեցել պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության 1 դեպք։ Ոստիկանությունից Factor.am-ին տեղեկացրին, որ խոսքը 2021-ի նոյեմբերի 11-ին տեղի ունեցած դեպքի մասին է, որի ժամանակ սպանվել են ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանը, Քանաքեռցի Տույ մականվամբ հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանը և ևս 2 անձ։ 

 

Կաշառքի արձանագրված դեպքերն ավելացել են ավելի քան 50 %-ով, կեղծ փողեր պատրաստելու ու շրջանառելու դեպքեր՝ 119-ով, 83-ով նվազել են կոռուպցիոն բնույթի հանցագործությունները։ 

 

Աճել են նաև ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման դեպքերը։ Եթե 2020 թվականին նմանատիպ 1360 իրավախախտում է գրանցվել, 2021-ին՝ 1548։ 39-ը եղել է մահվան ելքով, ինչը 10-ով ավելին է 2020 թվականի մահվան ելքով ՃՏՊ-ներից։ 

 

Անժելա Պողոսյան