Ապօրինի գույքի սեփականատերերը վախեցած են. օրենքը վիճարկվում է ՍԴ-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին Շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նախկին իշխանության ներկայացուցիչները՝ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան դաշինքը» և Սերժ Սարգսյանի «Հանրապետական» կուսակցության մասնակցությամբ ձևավորված «Պատիվ ունեմ» խմբակցությունը, դիմել են Սահմանադրական դատարան՝ պահանջելով հակասահմանադրական ճանաչել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը։ Ըստ իրավապահների՝ նախկին իշխանությունների օրոք պետությունից միլիարդավոր դոլարների թալան է կատարվել, որը վերադարձնելուն է ուղղված ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը։

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներից 6-ի գույքի ձեռքբերման հիմքերի օրինականությունը ստուգվում է՝ համաձայն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի համոզմամբ՝ ընդդիմադիրների՝ ՍԴ դիմելը պայմանավորած է հենց այս հանգամանքով։ Թե կոնկրետ որ պատգամավորների գույքն է հայտնվել բռնագանձման վտանգի տակ՝ իրավապահները և ընդդիմադիրներն առայժմ չեն բացահայտում:

Ապօրինի գույքը պետությանը վերադարձնելու օրենքի կիրառման վիժեցմանը միացել է նաև Երևանի նախկին քաղաքապետ, քրեական գործերով անցնող Տարոն Մարգարյանը:

Իշխանական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, որն օրենքի ընդունման ակտիվ ջատագովներից էր, շեշտում է՝ ընդդիմադիրներին անհանգստացնում է այն, որ իրենց և իրենց մերձավորների գույքը կպետականացվի:

ՍԴ-ից Factor TV-ին հայտնեցին, որ ընդդիմադիրների դիմումը դեռ վարույթ չի ընդունվել, մինչև փետրվարի 15-ը նախնական լսումներ են իրականացվելու: Իսկ մինչ այդ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը հեղինակած կառույցի ղեկավարը` արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, վստահեցնում է՝ օրենքը հակասահմանադրական ճանաչելու հիմքեր չկան:

Մինչ օրս Գլխավոր դատախազության հայտնած տեղեկատվությունից ենթադրվում է, որ բռնագանձման վտանգի տակ են Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի երեխաների, թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի, նրա կնոջ, դստեր, որդու, Վլադիմիր Գասպարյանի երեխաների, զոքանչի, գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքի, բնապահպանության նախկին նախար Արամ Հարությունյանի, ԱԱԾ գնդապետ Սերոբ Հարությունյանի ձեռք բերած գույքերը:

Նարեկ Կիրակոսյան