Պետք է կանչել Երևանում Բելառուսի դեսպանին և ժամանակ տալ, որ «փասափուսեն հավաքի»․ ըստ Ազատ Օրդուխանյանի՝ «կոլխոզի նախագահին» պետք է կոշտ արձագանք տրվի

Լուրեր

11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին Շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ոչ միայն Հայաստանից, այլ նաև սփյուռքից պետք է կոշտ պատասխան տան այդ «կոլխոզի նախագահին»։ Factor.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Գերմանիայի հայ ակադեմիականների միության նախագահ Ազատ Օրդուխանյանը՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Հայաստանի մասին արած հայտարարություններին։

«Մինչև հայ ժողովրդին գնահատականներ տալը, լավ կլինի, որ Լուկաշենկոն գնա գոնե Մինսկի գրադարան, մի քանի գիրք կարդա և հասկանա հայի ներդրումը Բելառուսի կայացման գործում, իմանա հայերի  զոհերի հսկայական թիվը Բելառուսի փրկության գործում՝ լինեն դրանք մարշալներ, գեներալներ, գնդապետներ, փոխգնդտապետներ, մայորներ, կապիտաններ, թե հասարակ զինվորներ։ Լուկաշենկոն պետք է շնորհակալություն հայտնի ցանկացած հայի հանդիպելիս։ Իսկ դրա փոխարեն հոխորտում է և ինչ-որ գնահատականներ է տալիս»,- ասաց նա։ 

Ազատ Օրդուխանյանի խոսքով՝ Լուկաշենկոն արդեն «իր սահմաններն անցնում է»։ «Հիմա իմ ձեռքի տակ է Воины-армяне в боях за Беларусь (1941–1944 թթ.) աշխատությունը․ եթե նա չի էլ կարդում, պետք է այդ հաստ գրքով տալ այդ մարդու գլխին և ասել՝  նստի և կարդա, և շնորհակալության փոխարեն հիմար-հիմար հայտարարություններ մի արա»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքանդր Լուկաշենկոն հարցազրույց է տվել ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովին, որի ժամանակ անդրադարձել է հարցին, թե որ երկրները կարող են մաս կազմել Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը։ 

«Բելառուսն արդեն այնտեղ է։ Կարծում եմ, Ղազախստանի համար լավ դաս էր։ Եթե ասում եք ժամկետը 15 տարի է, վստահ եմ, որ Ուկրաինան այնտեղ կլինի, եթե սխալներ թույլ չտանք։ Դե, իսկ մնացածը՝ ըստ պարագծի… այդ հզորության միավորման ավարտից հետո, կամ միավորման ընթացքում… իրենք որտե՞ղ են հայտնվելու։ Հայաստանը փախչելու տեղ չունի… ինչ է, կարծում եք, նրանք ինչ-որ մեկին պե՞տք են… իրենք արդեն տեսել են, Նիկոլ Վովաևիչը դա արդեն տեսել է»,- ասել էր նա։ 

Չնայած հայ հանրության շրջանում բարձրացած վրդովմունքին և պահանջներին, որ Հայաստանը բարձր մակարդակով արձագանքի Բելառուսի նախագահի հայտարարություններին,  պաշտոնական Երևանի արձագանքը եղավ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակի միջոցով՝ որպես պատասխան լրատվամիջոցների դիմումներին։

«Համոզված ենք, որ Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը և որևէ առնչություն չունեն Հայաստանի և նրա արտաքին քաղաքականության հետ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

 Ազատ Օրդուխանյանը հայկական կողմի արձագանքը ոչ համարժեք  համարեց։   «Մեր իշխանությունների անողնաշար քաղաքականության պատճառով է նման իրավիճակ ստեղծվել։ Նրանք  վերջապես պետք է հասկանան, որ չեն կարող այս հերոս ժողովրդին այսքան իջեցնել։ Պետք  է կրկնակի, եռակի ուժգնությամբ պատասխան տրվի, պատասխան պահանջվի։ Պետք է կանչել Երևանում Բելառուսի դեսպանին և ժամանակ տալ, որ «փասափուսեն հավաքի» և կորի Երևանից, մինչև պաշտոնապես ներողություն չխնդրեն մեզանից»,- ասաց նա։

Ազատ Օրդուխանյանի համոզմամբ՝ Հայաստանը «տեղ ունի գնալու»։ Ըստ նրա՝ նախ կարող ենք հիմնվել մեր  ներուժի վրա։ «Բացի այդ՝ եվրոպական բազմաթիվ երկրներ ցանկանում են մեզ հետ բարեկամություն անել։ Պարզապես մենք պետք է շրջահայաց լինենք և կարողանանք զարգացման բարձր մակարդակում գտնվող երկրների հետ հարաբերություններ կառուցել։ Իսկ բելառուսները թող իրենց մասին մտածեն։ Մենք ունենք բարեկամներ, կան պետություններ, որոնք կցանկանան մեզ հետ բարեկամանալ․ լինի Ֆրանսիան, թե Միացյալ Նահանգները, Գերմանիան,  թե Հունաստանը․․․ այստեղ եղած մեր ավանդական համայնքները կարող են այդ հարցում իրեց ներդրումն ունենալ և Հայաստանին կարճ ժամանակում դուրս բերել ծանր, փակուղային իրավիճակից։ Մեզ հետ պատրաստ են համագործակցել Արևելքը՝ արաբական աշխարհը, իրանական, հնդկական քաղաքակրթությունները։ Մենք շատ ծանր իրավիճակում չենք։ Ծանր վիճակում ենք միայն կառավարության առումով, որն ի վիճակի չէ հասկանալու այս ամբողջ կոպլեքսը հարցերի և բերել, հասցրել է մի իրավիճակի, որ ինչ-որ «դուրսպրծուկ Լուկաշենկո, Նազարբաև, Ալիևներ» իրենց թույլ են տալիս նման կերպ արտահայտվել մեր մասին։ Պետք է ուժգին ապտակ ստանան նրանք՝ դիվանագիտական, քաղաքական, որ հասկանան իրենց տեղն այս փոքրիկ գլոբուսի վրա »,– ասաց նա։

Հռիփսիմե Հովհաննիսյան