Հայաստանում Բելառուսի դեսպանն այսօր կանչվել է ԱԳՆ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Հայաստանում Բեռալուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկին այսօր հրավիրել են Հայաստանի արտաքին գործերի նախարարություն: Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց գերատեսչության խոսնակ Վահան Հունանյանը: Դեսպանը ԱԳՆ է կանչվել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի աղմկահարույց հայտարարությունից հետո:

Հիշեցնենք՝ Լուկաշենկոն երեկ, հարցազրույց տալով կրեմլյան քարոզչական թիմի հայտնի ներկայացուցիչ Վլադիմիր Սոլովյովին, հայտարարել էր, թե Մոսկվայի ու Մինսկի նախաձեռնած միութենական պետության կազմում առաջիկա 15 տարիներին կընդգրկվի նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեծ մասը՝ նաև Հայաստանը։

«Հայաստանը փախչելու տեղ չունի… ինչ է, կարծում եք, նրանք ինչ-որ մեկին պե՞տք են… իրենք արդեն տեսել են, Նիկոլ Վովաևիչը դա արդեն տեսել է»,- ասել էր նա:

Արդյո՞ք դեսպանին հրավիրելու պատճառ են դարձել Լուկաշենկոյի այս հայտարարությունները․ Factor.am-ի ճշտող հարցին Հայաստանի արտգործնախարարության խոսնակը հրաժարվեց հավելյալ մեկնաբանություն տալ։  Հունանյանը միայն հավելեց, որ այդ հարցով պաշտոնական մեկնաբանություն են տարածել։

«Համոզված ենք, որ Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը և որևէ առնչություն չունեն Հայաստանի և նրա արտաքին քաղաքականության հետ»,-ասված էր Հունանյանի՝ ավելի վաղ արված մեկնաբանությունում։

Նարեկ Կիրակոսյան