Պուտինն ու Մակրոնը կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Երեկ Կրեմլում կայացած շուրջ 6-ժամյա բանակցությունների ընթացքում Ռուսաստանի ու Ֆրանսիայի ղեկավարները անդրադարձել են նաև ԼՂ հակամարտության հարցին՝ կարևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը։ Այս մասին ասված է Կրեմլի պաշտոնական կայքէջում։

«Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը դիտարկելիս նշվել է ռուս խաղաղապահների դրական դերը, որոնք ապահովում են հրադադարի պահպանումը և նպաստում խաղաղ կյանքի հաստատմանը։ Մենք վերահաստատեցինք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության կարևորությունը, այդ թվում՝ տարածաշրջանում հրատապ հումանիտար և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործում։ Ֆրանսիայի նախագահը տեղեկացրել է Եվրոպական խորհրդի նախագահ պարոն Միշելի հետ Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ վերջերս կայացած տեսակոնֆերանսի արդյունքների մասին»,- ասել է Պուտինը Կրեմլում բանակցություններից հետո Մակրոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Ֆրանսիայի նախագահը ևս իր հերթին անդրադարձել է ԼՂ հակամարտությանը՝ խոսելով 8 հայ ռազմագերիների վերադարձից։

«Մենք անդրադարձանք նաև մի շարք այլ հարցերի, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությանը։ Այստեղ ես ուզում եմ իմ ուրախությունը հայտնել, որ այսօր առավոտյան 8 բանտարկյալներ ազատ են արձակվել։  Ֆրանսիական ճգնաժամային կենտրոնը ինքնաթիռ է տրամադրել նրանց տեղափոխման համար։
Անցած ուրբաթ նախագահներ Ալիևի և Փաշինյանի հետ տեսակապի միջոցով բանակցություններ ենք վարել, որոնց ընթացքում բարձրացվեցին անհայտ կորածների, փախստականների և մի շարք այլ հարցեր, որոնք նույնպես կայունության բաղադրիչներ են»,- հայտարարել է Մակրոնը՝ նշելով, որ թե՛ ՌԴ-ն և թե՛ Ֆրանսիանն Մինսկի խմբի շրջանակներում կատարում են իրենց դերակատարությունը։

 

Տաթև Ֆռանգյան