Չեղարկե՛լ վիրավորանքին վերաբերող օրենքը. Freedom House-ի կոչն ու իշխանության արձագանքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Freedom House հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը կոչով դիմել է Հայաստանի իշխանություններին: Մասնավորապես, կազմակերպությանը մտահոգել են Հայաստանում պետական ծառայողներին վիրավորելու համար հարուցված 260 քրեական գործերը։ Իրավապաշտպան կազմակերպությունը ՀՀ խորհրդարանին կոչ է արել չեղարկել օրենսդրական այդ նորմը։

Freedom House–ը հիշատակում է փետրվարի սկզբին դատարանի կայացրած վճիռը` վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանին վիրավորելու համար ՀՀ քաղաքացուն 1000 դոլարով տուգանելու վերաբերյալ՝ շեշտելով. մեծ մտահոգությամբ են նշում ՀՀ քաղաքացու առաջին դատավճռի մասին` Քրեական օրենսգրքի նոր հոդվածով, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում պաշտոնյաներին վիրավորելու համար։

«Միայն 2022 թվականին այս դրույթի կիրառումը, որի արդյունքում հարուցվել է ավելի քան 260 քրեական գործ, վկայում է Հայաստանում ժողովրդավարական նորմերի ակնհայտ հետընթացի և խոսքի ազատության նկատմամբ սպառնալիքի մասին»,- ասվում է հայտարարության մեջ։

Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանն, ըստ էության, խնդիր չի տեսնում ծանր վիրավորանքի քրեականացման հարցում։ Իշխանական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ չի կարծում, թե օրենքը հետ կկանչվի։ Ասում է՝ հատկապես հայհոյանքը պետք է տաբու լինի հանրության շրջանում։

Հիշեցնենք. 2021 թվականի հուլիսի 30-ին Ազգային ժողովն ընդունեց ծանր վիրավորանքը քրեականացնող օրենքի նախագիծը, որի համաձայն` հայհոյանքը, անգամ հեռավար պայմաններում, առաջացնում է պատիժ` տուգանքից մինչև կալանք։ Օրենքն ընդունվեց 75 կողմ ձայնով, ձեռնպահ և դեմ քվեարկողներ չկային։ Փետրվարի 3-ին հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայհոյելու համար մի քաղաքացի տուգանվել է 500 հազար դրամի չափով։ Նշենք նաև, որ հարուցված 260 քրեական գործերի շրջանակում մինչև այժմ մեղադրանք է առաջադրվել 31 անձի, 7 անձ դատական գործընթացի մեջ է։

Մերի Մարտիրոսյան