Ալեն Սիմոնյանն ԱՄՆ է մեկնել բիզնես դասով․ պետբյուջեից 3,3 մլն դրամ է վճարվել ավիատոմսի համար

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցի շրջանակներում ԱՄՆ մեկնել է բիզնես դասի ավիատոմսով: Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են ԱԺ աշխատակազմից․ Սիմոնյանի ավիատոմսի համար պետբյուջեից վճարվել է 3 միլիոն 375 հազար դրամ: Եվս կես միլիոն դրամ փոխանցվել է Ալեն Սիմոնյանին գիշերակացի համար, իսկ օրապահիկի համար հատկացվել է շուրջ 250 հազար դրամ:

Նշենք, որ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն ԱՄՆ-ում էր հունվարի 15-ից 20-ը: Ընդհանուր գործուղման համար պետական բյուջեից վճարվել է 13 մլն դրամ: Այս գումարը ներառում է նաև Ալեն Սիմոնյանի համար արված վերոնշյալ ծախսերը: Պատվիրակության մյուս անդամները Երևանից Վաշինգտոն մեկնել են էկոնոմ դասի ավիատոմսերով, որոնցից յուրաքանչյուրի արժեքը 735 հազար դրամ է եղել, իսկ գիշերակացի համար յուրաքանչյուրին հատկացվել է 438 հազար դրամ, օրապահիկի համար՝ 250 հազար, ևս 80 հազար դրամ հատկացվել է ներկայացուցչական ծախսերին: ԱԺ պատվիրակության անդամները ԱՄՆ-ում հյուրընկալվել են Վաշինգտոնի «Churchill 4» էկոնոմ դասի հյուրանոցում: Նշենք, որ պատվիրակության հետ ԱՄՆ մեկնել է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կինը՝ Մարիամ Մարգարյանը: Այս մասին տեղեկացնում են ԱԺ-ից՝ հավելելով, որ Մարգարյանը Վաշինգտոն է մեկնել իր հաշվին՝ օգտվելով էկոնոմ դասի ավիատոմսից:

Նարեկ Կիրակոսյան