Բացահայտվել է ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու դեպք

Լուրեր

16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով, որը հարուցվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի և 236-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, բացահայտվել է ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու ևս մեկ դեպք:

Մասնավորապես, 57-ամյա տղամարդու կողմից իր երկու որդիների և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով տարբեր տեսակի ատրճանակներ և ինքնաձիգեր, ինչպես նաև դրանք համալրող դետալներ պատրաստելու և նորոգելու, դրանք փոխադրելու և իրացնելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում 2022թ. փետրվարի 2-ին Երևանի 59-ամյա բնակչի տանն իրականացվել է խուզարկություն, որի արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է ապօրինի կերպով ձեռք բերված՝ ակոսափող հրազեն հանդիսացող, 7,62մմ տրամաչափի «ՏՏ» մոդելի ատրճանակ՝ իր 2 փամփշտատուփերով: Հիշյալ դեպքի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ, որի նախաքննությունն իրականացվում է առանձին վարույթում:

Նշված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ` 59-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունը շարունակվում է: