Մակրոնը ժամանում է Մոսկվա․ Բայդենը զանգահարել է նրան

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր կմեկնի Մոսկվա․ դա կլինի վերջին ժամանակներում արևմտաեվրոպական խոշոր երկրի ղեկավարի առաջին այցը ՌԴ մայրաքաղաք։ Ֆրանսիայի նախագահը բանակցություններ է վարելու Վլադիմիր Պուտինի հետ․նա մտադիր է քննարկել առաջին հերթին Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Պուտինի հետ հանդիպման նախօրեին՝ կիրակի օրը, Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Ըստ Սպիտակ տան՝ «առաջնորդները քննարկել են դիվանագիտության և զսպման վերջին քայլերը՝ ի պատասխան Ուկրաինայի սահմաններին ռուսական ռազմական ուժի շարունակական կուտակման և վերահաստատել են իրենց աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»։

Ինքը՝ Մակրոնը, խոսել է իր այցի նպատակի մասին Journal du Dimanche ֆրանսիական պարբերականին տված հարցազրույցում։ Նրա կարծիքով, Արևմուտքը կարող է գործարք կնքել Մոսկվայի հետ, որը կկանխի ռազմական հակամարտությունը։ Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Ռուսաստանի գործողություններն ուղղված են «ոչ թե Ուկրաինային, այլ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ կանոնների հստակեցմանը»։

«Մենք պետք է պաշտպանենք մեր եվրոպացի եղբայրներին՝ առաջարկելով նոր հավասարակշռություն, որը կպահպանի նրանց ինքնիշխանությունն ու խաղաղությունը», – ասել է Մակրոնը: «Դա պետք է արվի Ռուսաստանի հանդեպ հարգանքով և այս մեծ ազգի և մեծ երկրի ժամանակակից տրավմաների ըմբռնմամբ»,- նշել է Ֆրանսիայի նախագահը:

 

Տաթև Ֆռանգյան