Շենգավիթի ոստիկանները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
Հասարակություն
05.02.2022 | 13:33Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 4-ին Գրիգոր Լուսավորչի փողոցից բաժին բերման է ենթարկվել 20-ամյա Հայկ Գ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի Գողությունը մեղադրանքով. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հ.այկ Գ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
`