Թիվ 124 մանկապարտեզի երեխաների ծնողները ցուցմունք են տվել. ինչ են պատմել նրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
Բոլորը

Վերջին օրերին համացանցում բուռն քննարկման առիթ է դարձել Երևանի թիվ 124 մանկապարտեզում երեխայի նկատմամբ ենթադրյալ բռնություն գործադրելու մասին տեղեկությունը։ Ոստիկանությունում հաղորդումը ստացվել է երեք օր առաջ։

«Ա.Հ.-ն հունվարի 31-ին Ոստիկանություն հաղորդում է տվել, որ 2019թ․ մարտից մինչև 2021թ․ հոկտեմբերի 14-ը դուստրը՝ Է.Ու-ն, հաճախել է Երևան քաղաքի մանկապարտեզներից մեկը, որտեղ դայակներ Ռ.Ղ.-ն, Ս.Կ.-ն և դաստիարակներ Ի.Ա-ն և Ա.Կ.-ն, հաշվի առնելով երեխայի հոր՝ պակիստանցի լինելու հանգամանքը, պարբերաբար խմբի երեխաների միջոցով խոշտանգումների են ենթարկել վերջինիս: Նշվում է, որ պարանով ձեռքերը և պարանոցը կապելու եղանակով՝ երկաթյա տաք խաղալիքով այրել են երեխայի կրծքավանդակը, հարկադրել են ուտել հող, խոտ, կղանք, ինչի արդյունքում երեխային պատճառվել է ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք»,- ասվում է հաղորդագրությունում։

Այսօր երեխայի հետ նույն խմբակում սովորող մյուս երեխաների ծնողներն ինքնակամ որոշում էին կայացրել գնալ Ոստիկանություն և ցուցմունք տալ։ Նրանք հերքում են բռնության փաստը։

Ծնողները նշում են՝ ենթադրյալ բռնության զոհ դարձած երեխան շփում չի ունեցել խմբի մյուս տարեկիցների հետ, մայրն էլ իրեն մշտապես հեռու է պահել իրենցից։

Զոյա Կոստանյանի երեխաներն այս մանկապարտեզ են հաճախում ավելի քան 6 տարի։ Ասում է՝ այս տարիների ընթացքում իր երեխաներից կամ մյուս ծնողներից որևէ միջադեպի շուրջ բողոք չի լսել, հակառակ դեպքում հստակ քայլեր կձեռնարկեր։

Ոստիկանության դիմաց հավաքված ծնողները միաբերան պնդում են՝ հաղորդում ներկայացրած ծնողն այլ ակնկալիքներ ունի, ինչի համար էլ կազմակերպել է այս ամբողջ աղմուկը։

Թե որքանով է ծնողների ներկայացրածն իրականություն՝ կպարզվի քննության ընթացքում։ Քննչական կոմիտեում արդեն իսկ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, որոնք կատարվել են առանձին դաժանությամբ, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով։

Դեպքին անդրադարձել է նաև Մարդու իրավունքների պաշտպանը։ Արման Թաթոյանի խոսքով՝ իրենք կապի մեջ են երեխայի ծնողի հետ:

Factor TV-ն փորձեց կապ հաստատել նաև ենթադրյալ բռնության ենթարկված երեխայի ծնողի հետ, սակայն մեր ջանքերն ապարդյուն անցան։ Խնդրի պարզաբանման համար այցելեցինք նաև թիվ 124 մանկապարտեզ, այստեղ էլ տնօրենը հրաժարվեց խոսել՝ պատճառաբանելով, թե զբաղված է և այդ հարցի շուրջ խոսել չի ցանկանում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան