Ահաբեկչության մասին սուտ հաղորդում տվողը հայտնաբերվեց
Հասարակություն
04.02.2022 | 14:30Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները փետրվարի 3-ին Հանրապետության հրապարակում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 59-ամյա Արմեն Խ.-ին, որը հունվարի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի (Ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը) մեղադրանքով. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: