Կենդանաբանական այգում փորձել են թունավորե՞լ կենդանիներին․ ոստիկանություն հաղորդում է ներկայացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.06.2026 | 13:53
ՖԻՖԱ-ն ԱԱ-2026-ում կփոխի նախախաղային ծրագիրը․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
05.06.2026 | 13:44
«Հայաստան» դաշինքն ամփոփում է քարոզարշավը. ՈՒՂԻՂ
05.06.2026 | 13:43
Կիևի փոստային տերմինալում ծանրոցի պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել
05.06.2026 | 13:42
Չի բացառվում, որ երեկվա բանավեճի մասնակիցներից որևէ ուժի հանեն ընտրապայքարից․ Մարուքյան
05.06.2026 | 13:34
Օվերչուկը հայտարարել է, թե ԵՄ-ի օգնությունը Հայաստանին ոչինչ չի լուծի
05.06.2026 | 13:27
ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին
05.06.2026 | 13:18
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
05.06.2026 | 13:10
ՌԴ ԿԸՀ անդամները դիտորդություն կիրականացնեն ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ
05.06.2026 | 12:59
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը
05.06.2026 | 12:47
Հայտնի են բասկետբոլի Հայաստանի տարբեր տարիքային առաջնությունների չեմպիոնները
05.06.2026 | 12:35
«Միասնության թևեր»-ի նախընտրական քարոզարշավը Գեղարքունիքում․ ՈՒՂԻՂ
05.06.2026 | 12:22
Գագիկ Բեգլարյանը ձերբակալվել է․ ՀԿԿ-ն նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան
05.06.2026 | 12:13
Արմեն Աշոտյանը ձերբակալվել է, Արման Սահակյանը՝ կալանավորվել // Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին․ ԼՈՒՐԵՐ
05.06.2026 | 12:02
«Հիանալի կլիներ, եթե նրանք հանդիպեին». Թրամփը` Պուտինին ուղղված Զելենսկիի նամակի մասին
05.06.2026 | 11:55
«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման որոշումը Դատախազությունը պահանջում է առ ոչինչ ճանաչել
Բոլորը

«Միտում են ունեցել կազմակերպել հերթական կենդանու թունավորումը՝ նոր տնօրինությանը վարկաբեկելու և մեղադրելու համար»,- ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է Երևանի Կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնակատար Արևիկ Մկրտչյանը՝ տեղեկացնելով, որ այգու տարածքում կասկածելի տոպրակ են գտել։

«Այս պարկը գտել ենք Կենդանաբանական այգու սմբակավորների բաժնում՝ ուղտի և թուրքմենական կուլանների ազատավանդակում՝ ջրավազանի մոտ: Պարունակությունն ամբողջովին առնետի թույն էր. կենդանաբույժներս տեղում տարբերակեցին: Առնետի թույնը, հավանաբար, փորձել էին լցնել ջրավազանի մեջ, որից ջուր են խմում այգու միակ ուղտն ու երկու կուլանները: Աշխատակիցների աչալրջության շնորհիվ կարողացանք կանխել»,- գրել է նա։

Մկրտչյանի համոզմամբ՝ կենդանիներին թունավորելու պրակտիկան այգում գործում է դեռ խորհրդային տարիներից, և նման դեպքերն ի հայտ են գալիս նոր տնօրեն նշանակելու օրվանից։ Factor TV-ն կապ հաստատեց Մկրտչյանի հետ, սակայն վերջինս հորդորեց սահմանափակվել գրառմամբ, քանի որ այս պահին նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանության հասարակայնության և լրատվության վարչությունից Factor TV-ին տեղեկացրին, որ այս մասին հաղորդումը ստացվել է հունվարի 24-ին ժամը 13։00-ին, ըստ որի՝ հունվարի 22-ի ժամը 16։30-ից մինչև հունվարի 23-ի ժամը 11։15-ն ընկած ժամանակահատվածում նշված այգում ուղտի և կուլանների ազատավանդակներում դրել են կարմիր գույնի կասկածելի հաբեր՝ փորձելով դիտավորությամբ թունավորել նշված կենդանիներին: Նշանակվել է փորձաքննություն:

Դեռևս նախորդ տարվանից Կենդանաբանական այգու մի խումբ աշխատակիցներ բողոքի ակցիաներ էին կազմակերպում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արևիկ Մկրտչյանի նշանակման դեմ։ Իսկ օրեր առաջ այգու աշխատակիցները բողոքում էին, որ իրենք աշխատանքից հեռացման վտանգի առաջ են, քանի որ Կարմիր գրքում հայտնված 4 անգղ է անկել՝ 2 սպիտակագլուխ, 2՝ սև: Տնօրինությունը մեղադրում է իրենց, այնինչ աշխատակիցները պնդում են՝ թռչունները սատկել են սովից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան