76 զինծառայող է մահացել 1 տարում․ 75%-ը՝ ոչ մարտական պայմաններում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
Բոլորը

Նախորդ տարի Հայաստանի և Արցախի զինված ուժերում գրանցվել է զինծառայողների մահվան 76 դեպք։ Տվյալը հրապարակել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2021 թվականին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության զինված ուժերում զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ տեղեկանքում։ Տեղեկությունները հավաքագրվել են զանգվածային լրատվամիջոցներով և պաշտոնական աղբյուրներով տարածված տեղեկությունների, ինչպես նաև ՀՔԱՎ-ի կողմից պաշտոնական կառույցներին ուղղված տեղեկատվության հարցումների պատասխանների հիման վրա: 

2021 թվականին գրանցված մահվան դեպքերից 19-ը հրադադարի ռեժիմի խախտման հետևանք է, 17-ը պայմանավորված է եղել առողջական խնդիրներով, 15 զինծառայող մահացել է ավտովթարի հետևանքով։ Սպանության 11 դեպք է արձանագրվել․ դրանցից 3-ը որակվել է որպես 2 կամ ավելի անձանց սպանություն, 4-ը՝ մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտում, 2-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտում, 1-ը՝ սպանություն՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, 1-ը՝ դիտավորյալ սպանություն։ Մահվան 9 դեպքով գործ է հարուցվել ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հոդվածով, 5 դեպքում մահվան պատճառ է դարձել դժբախտ պատահարը՝ ձնահյուս, կայծակնահարում և այլն: 

Ըստ ՀՔԱՎ զեկույցի՝ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացած 19 զինծառայողներից 2-ը վիրավորում է ստացել 2020թ. հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին՝ պատերազմական գործողությունների ժամանակ, բայց մահն արձանագրվել է 2021-ին։ 6 զինծառայող էլ մահացել է 2021թ. նոյեմբերին հայ-ադրբեջանական շփման գծում ծավալված ռազմական գործողությունների հետևանքով։

Բանակում տեղի ունեցած սպանության 11 դեպքերից 3-ն արձանագրվել է մեկ ամսվա՝ օգոստոսի ընթացքում, իսկ ինքնասպանության 9 դեպքերից 3-ն արձանագրվել են մայիսի ընթացքում: 

Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան