Բնակարանը վաղուց վաճառվել է. Ալեն Սիմոնյանը հերքում է, թե հայտարարագիր ներկայացնելիս գույք է թաքցրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
Բոլորը

Մամուլում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին վերագրվող գույքն այլևս նրան չի պատկանում։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց հենց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` հավելելով, որ հրապարակողները շտապել են ու լավ չեն ուսումնասիրել հարցը։

«Նշված գույքը 2012-15թթ. վաճառվել է։ Դա կոմունալ փոքր բնակարան էր` տատիկիս բնակարանը։ Երբ ես պաշտոնյա եմ եղել, այն վաղուց վաճառված է եղել, ու նշելու բան չի եղել, հիմա էլ չկա»,– ասաց Սիմոնյանը` պատասխանելով իր գույքի ու ունեցվածքի հայտարարագրի մասին հարցին։

Սիմոնյանը վստահեցրեց, որ իր ներկայացրած հայտարարագիրը որևէ հակասություն ունենալ չի կարող օրենքի հետ։

«Պաշտոնապես հայտարարում եմ, որևէ նման բան չկա»,- ասաց ԱԺ նախագահը` հավելելով, որ հարցը քննարկել է փաստաբանների հետ ու պատրաստվում է զրպարտության ու բանկային գաղտնիքի հրապարակման հայցով դիմել դատարան ու հերքում պահանջել։

Հիշեցնենք` «Փաստերի ստուգման հարթակը» գրել էր, որ ԱԺ նախագահն ու նրա կինը թաքցրել են իրենց անշարժ գույքի վերաբերյալ տեղեկությունների մի մասը։

Մանրամասները՝ տեսանյութում: