Թմրանյութի 82 փաթեթ մեքենայից, ևս 8 փաթեթ՝ ճանապարհի տարբեր հատվածներից. Մաշտոցի ոստիկանների բացահայտումը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Հունվարի 27-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանները Հալաբյան փողոցից Հրազդանի կիրճ տանող ճանապարհից կասկածանքով բերման են ենթարկել 27 և 22 տարեկան եղբայրների՝ իրենց վարած «Կիա» մակնիշի մեքենայով: Բաժնում ավագ եղբայրը մեքենայից ներկայացրել է 82 փաթեթ՝ ընդհանուր 172 գրամ դեղնականաչավուն զանգվածով: Նա հայտնել է, որ հայտնաբերված թմրանյութն իրենն է՝ իր օգտագործման համար․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն, բայց առանց քննության էլ պարզ էր, որ 82 փաթեթը մեկ հոգու օգտագործման համար չի լինում:

Աչքի տակ ունենալով համացանցի միջոցով թմրանյութերի վաճառքի տարբերակը՝ Մաշտոցի համայնքային ոստիկանները ձեռնարկեցին նոր միջոցառումներ: Պարզվեց, որ ավագ եղբայրը շոկո տեսակի թմրամիջոցի փաթեթներ է տեղադրել քաղաքի տարբեր հատվածներում: Նրա մատնանշած վայրերում՝ Արտաշատի խճուղուց Մասիս տանող ճանապարհին, ոստիկանները հայտնաբերել են 8 փաթեթ՝ ընդհանուր 34 գրամից ավելի քաշով:

Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են: