Նախագահի թեկնածուի վերաբերյալ մամուլի տեղեկությունը 99 տոկոսով ճիշտ է. Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջիկայում իր դիրքորոշումը կհայտնի նախագահի՝ իր թեկնածուի վերաբերյալ. հնարավոր է, որ նախագահի թեկնածուի վերաբերյալ պաշտոնական հայտարարությունը լինի հենց այսօր: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ իշխող քաղաքական թիմում քննարկումներ են ընթանում նախագահի թեկնածուի հարցի շուրջ:

Պատգամավորի խոսքով՝ նախագահի թեկնածուի վերաբերյալ մամուլում շրջանառվող տեղեկությունը չի հերքվել. «Այս դեպքում մամուլի տեղեկությունն 99 տոկոսով ճիշտ է»:

Անդրադառնալով հարցին, թե այլընտրանք չկար, որ «Քաղաքացիական պայմանագիրը», այսպես ասած, տերպետրոսյանական կադրի է ընտրել, Վահագն Հովակիմյանը պատասխանեց, որ այդ տրամաբանությամբ Հայաստանի 55 տարեկանից բարձր քաղաքական բոլոր գործիչներին պետք է պիտակավորել որպես «տերպետրոսյանական գործիչներ», ինչը սխալ մոտեցում է:

«Ինչ վերաբերում է կուսակցական պատկանելությանը, Վահագն Խաչատրյանը 2017-ից կուսակցական չէ: Մարդուն իր գործունեությամբ, իր անցած ճաապարհով ու իր վաստակով պետք է գնահատել, ոչ թե նրանով, թե որ թվին ում հետ է աշխատել: Այսօր պետական կառավարման համակարգում կան շատ լավ գործիչներ, որոնք աշխատել են, օրինակ, Քոչարյանի օրոք»,- ասաց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում: