Ռուսաստանը սպառնում է ոչ միայն Ուկրաինային, այլև ժամանակակից միջազգային կարգին․ Բայդեն

Լուրեր

07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի վերաբերյալ, որը նվիրված է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին։ Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայությունը։

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Միացյալ Նահանգները մանրամասնեց Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սպառնացող ռուսական սպառնալիքի բնույթը»,- ասել է Ջո Բայդենը։

Նա հավելել է, որ միջազգային հանրությանը բացատրել են այդ սպառնալիքի բոլոր հետևանքները՝ ոչ միայն Ուկրաինայի, այլ նաև ՄԱԿ-ի կանոնադրության և ժամանակակից միջազգային կարգի հիմնական սկզբունքների համար։

«Եթե Ռուսաստանն անկեղծորեն հավատարիմ է երկու կողմերի միջև առկա անվտանգության հարցերը երկխոսության միջոցով լուծելուն, ապա Միացյալ Նահանգները և մեր դաշնակիցներն ու գործընկերները կշարունակեն բարեխիղճ փոխգործակցությունը: Եթե դրա փոխարեն Ռուսաստանը որոշի հրաժարվել դիվանագիտությունից և հարձակվել Ուկրաինայի վրա, նա պատասխանատվության կենթարկվի և կբախվի արագ ու ծանր հետևանքների»,- զգուշացրել է ԱՄՆ նախագահը։

«Միացյալ Նահանգներն ու մեր գործընկերները ու դաշնակիցները շարունակում են պատրաստվել ցանկացած սցենարի։ Աշխարհը պետք է հստակ պատկերացում ունենա այն գործողությունների մասին, որոնցով սպառնում է Ռուսաստանը, և պատրաստ լինի արձագանքել այն ռիսկերին, որոնք վտանգ են ներկայացնում բոլորիս համար։ Անվտանգության խորհրդի նիստը կարևոր քայլ է աշխարհը համախմբելու միասնական դիրքորոշման շուրջ, այն է՝ դատապարտել ուժի կիրառումը, կոչ անել ռազմական ապաէսկալացիայի, աջակցել դիվանագիտությանը որպես առաջընթացի լավագույն ուղի և պահանջել, որ յուրաքանչյուր անդամ պետություն գործի պատասխանատու և ռազմական ագրեսիա չիրականացնել իրենց հարևանների նկատմամբ»,- ասել է Բայդենը։

Երկուշաբթի ավելի ուշ Սպիտակ տան ղեկավարն ասել է, որ հաշվի առնելով Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի շարունակական կուտակումը՝ ԱՄՆ-ը պատրաստ է ցանկացած սցենարի։

Բայդենը նաև ասել է, որ անցյալ շաբաթ արդյունավետ զրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Նա նշել է լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ իր վարչակազմի շարունակական դիվանագիտական ջանքերը։

Տաթև Ֆռանգյան