Քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել պարեկներին կաշառք տալու համար

Լուրեր

29.03.2024 | 11:31
Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
29.03.2024 | 11:20
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
29.03.2024 | 10:56
Տարածաշրջանում խառնաշփոթը պայմանավորված է ՌԴ-ի գործողություններով․ Միլլերը՝ Զախարովային ի պատասխան
29.03.2024 | 10:40
Արգելվում է Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ-ում` հանրային մուլտիպլեքսի միջոցով
29.03.2024 | 10:35
Որքանո՞վ է հավանական, որ Հայաստանը դառնա ԵՄ անդամության թեկնածու․ զրույց դեսպան Վասիլիս Մարագոսի հետ
29.03.2024 | 10:29
ՔԿ-ն խուզարկում է Ժիրայր Սեֆիլյանի բնակարանում և ԱԺԲ-ի հետ փոխկապակցված 40-ից ավելի հասցեներում
29.03.2024 | 10:21
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
29.03.2024 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները մարտի 29-ի դրությամբ
29.03.2024 | 09:48
Նավթի գներն աճել են
29.03.2024 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է
28.03.2024 | 23:16
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
28.03.2024 | 23:01
Դեսպան Գալստյանն ու Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղարը կարևորել են միջգերատեսչական համագործակցության ակտիվացումը
28.03.2024 | 22:47
Որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի
28.03.2024 | 22:39
Պապիկյանը մասնակցել է օպերատիվ հավաքների շրջանակում ռազմական տեխնիկայի ցուցադրությանը
28.03.2024 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ 2022 թվականի հունվարի 26-ին՝ ժամը 2-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները, Կոմիտասի պողոտայում ծառայություն իրականացնելիս, տրանսպորտային միջոցը թաղանթապատված դիմապակիով վարելու կասկածանքով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, որից հետո նկատել են, որ վարորդ Ա. Խաչատրյանը գտնվել է ոչ սթափ վիճակում․ տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Երբ պարեկները վարորդին առաջարկել են սթափության վիճակի զննություն անցնել հատուկ սարքի միջոցով, վերջինս առաջարկել է հարցն «այլ կերպ լուծել»: Մասնավորապես, իր օգտին ակնհայտ ապօրինի անգործություն կատարելու՝ սթափության վիճակի զննության չենթարկելու և վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու դիմաց Ա. Խաչատրյանը փորձել է 20.000 ՀՀ դրամ կաշառք տալ պարեկին, ինչից անմիջապես հետո բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին:

Ոստիկանության պաշտոնատար անձին կաշառք առաջարկելու համար 31.01.2022 թվականին Ա. Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Հաշվի առնելով վերջին շրջանում հաճախ արձանագրվող` ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք տալու կամ առաջարկելու դեպքերը, ինչպես նաև հանրության իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով հարկ ենք համարում հիշեցնել, որ ոչ միայն կաշառք տալը, այլ նաև առաջարկելը, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի, համարվում է քրեորեն հետապնդելի արարք, որի համար նախատեսված է ընդհուպ մինչև 3 տարի ժամկետով ազատազրկում, ուստի հորդորում ենք զերծ մնալ նման արարքներ կատարելուց և դրսևորել իրավաչափ վարքագիծ: