Ո՞ւմ է վերաբերում ինքնամեկուսացման ժամկետի կրճատումը․ կորոնավիրուսային սահմանափակումների մեղմացում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում մեղմացվում են կորոնավիրուսով պայմանավորված ինքնամեկուսացման սահմանափակումները։ Երկու դեղաչափով պատվաստված այն անձինք, որոնք վարակվել են կորոնավիրուսով, այսուհետ կինքնամեկուսացվեն ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 7 օրացուցային օրով: Չպատվաստված անձանց համար ևս կրճատվել է ժամկետը․ նրանք պետք է մեկուսանան 10 օրով։

Մինչ այս փոփոխությունը՝ կորոնավիրուսով վարակված յուրաքանչյուր ոք պետք է ինքնամեկուսանար 14 օր ժամկետով՝ անկախ պատվաստված լինել-չլինելու հանգամանքից։

Նոր փոփոխությունը սահմանում է, որ ինքնամեկուսացման ժամանակահատվածում ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 7-րդ օրը չպատվաստված անձինք, իրենց նախաձեռնությամբ, կարող են անցնել ՊՇՌ հետազոտություն և բացասական արդյունքի դեպքում դուրս գան ինքնամեկուսացումից: Հիշեցնենք՝ անձին ինքնամեկուսացման հրահանգ տրվում է կորոնավիրուսային հիվանդության հաստատման դեպքում, եթե վերջինս ենթակա չէ հոսպիտալացման:

Կառավարությունը որոշում է կայացրել փոփոխություն մտցնել նաև երկրից մուտքի-ելքի սահմանափակումներում։ Մասնավորապես, առաջարկվում է թույլատրել օդանավակայանում ժամանած անձանց դիմավորողների մուտքը ժամանման սրահ՝ խստորեն պահպանելով հակահամաճարակային կանոնները:

Նշենք, սակայն, որ Հայաստանում վերջին շաբաթվա ընթացքում 4-5 անգամ աճել է կորոնավիրուսով վարակվողների օրական թիվը։ Սկսվել է վարակի հինգերորդ ալիքը, որն ավելի արագ է տարածվում։ Հունվարի 28-ին գրանցվեց մեկ օրում հաստատված նոր դեպքերի՝ երբևէ գրանցված ամենաբարձր ցուցանիշը՝ 3536։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում վարակը հաստատվել է 16 758 մարդու մոտ։

Ըստ մասնագետների՝ նոր ալիքի պատճառը «օմիկրոն» շտամն է, որն ավելի վարակիչ է, քան «դելտան», սակայն ավելի թեթև ընթացք է ունենում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան