Հավանական է՝ Նատալյա Ռոտենբերգին կվստահվի Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի՝ գեղարվեստական մարմնամարզության գծով փոխնախագահի պաշտոնը․ Կարեն Գիլոյան

Լուրեր

18.04.2024 | 18:41
Ես կպայքարեմ Պուտինի դեմ. Յուլիա Նավալնայա
18.04.2024 | 18:33
Վարչապետն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր
18.04.2024 | 18:24
Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, բենզալցակայանը նաև ապամոնտաժվել է
18.04.2024 | 18:16
Փարիզը որոշել է մենակ չթողնել Հայաստանին՝ ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի, ինչու ԱՄՆ-ն չի կարող նույնն անել․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր
18.04.2024 | 18:09
Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, Ակնայի ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնը փակվում է․ ԼՈՒՐԵՐ
18.04.2024 | 18:09
Փոփոխություններ հանրակրթական դպրոցների կանոնադրությունում
18.04.2024 | 18:04
Միանշանակ կազմակերպված գործողություններ են եղել. Կարպետյանցը՝ Սամվել Վարդանյանի ծեծի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 17:59
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ
18.04.2024 | 17:53
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ
18.04.2024 | 17:44
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է․ հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
18.04.2024 | 17:43
Կասկածներ ունեմ, որ ծեծի ենթարկողները կարող էին լինել ոստիկանության աշխատակիցներ. իրավապաշտպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 17:25
ԵՄ-ն՝ Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալու մասին
18.04.2024 | 17:19
Օմբուդսմենը դատապարտել է Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնությունը․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 17:08
Իրանը սպառնում է հարվածներ հասցնել Իսրայելի միջուկային կենտրոններին
18.04.2024 | 16:56
Քաղաքական իշխանություններն են կանգնած այս ամենի հետևում. Սամվել Վարդանյանի փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի «Գազպրոմ-Արմենիա» մարզահամալիրում հունվարի 28-30-ը կայացել է գեղարվեստական մարմնամարզության «Նատալյա Ռոտենբերգի» անվան գավաթի մրցաշարը, որին շուրջ 170 մարմնամարզուհի է մասնակցել Երևանից, Գյումրիից, Կապանից և Քաջարանից․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Մրցաշարը Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի հետ համատեղ կազմակերպել է նախկին մարմնամարզուհի, բալետի պարուհի Նատալյա Ռոտենբերգը։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը, Տոկիոյի 2020 թ. օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը, Եվրոպայի փոխչեմպիոն, Երևանի քաղաքապետարանի սպորտի վարչության պետ Վահագն Դավթյանը, գեղարվեստական մարմնամարզության մարզիչներ: Մրցաշարին հետևել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշում է՝ շատ լավ կազմակերպված միջոցառում էր, մարզուհիների քանակն էլ շատ ուրախացնող էր. «Իհարկե, որակական առումով դեռ շատ գործ կա անելու, մենք չենք կարող գեղարվեստական մարմնամարզությունը համարել մեր ուժեղ մարզաձևերից, բայց տիկին Ռոտենբերգը շատ խանդավառ մոտեցում է ցուցաբերում մարզաձևին, ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանի հետ էլ շատ լավ համագործակցում են»:

Կարեն Գիլոյանի խոսքով՝ հավանական է՝ հենց Նատալյա Ռոտենբերգին կվստահվի Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի՝ գեղարվեստական մարմնամարզության գծով փոխնախագահի պաշտոնը. «Պարոն Վանոյանի հետ զրուցել ենք, ու, ամենայն հավանականությամբ, տիկին Ռոտենբերգին կվստահենք ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնը՝ հենց գեղարվեստական մարմնամարզության գծով: Շատ լավ ծրագրեր ունի, կաջակցենք, կօգնենք, որպեսզի դրանք իրականություն դառնան, ու մի օր մենք ամենաբարձր հավակնություններով մասնակցենք մրցումներին»:

Ինչ վերաբերում է առաջիկա ծրագրերին, ապա ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ այդ մասով եղել են քննարկումներ, բայց դրանք կամփոփվեն ու ավելի առարկայական կդառնան, երբ որոշվի տիկին Ռոտենբերգի կարգավիճակը, իսկ դա կլինի առաջիկա օրերին:

«Նատալյա Ռոտենբերգի» անվան գավաթի մրցումային առաջին օրը պայքարի են դուրս եկել 2006-2010 թվականներին ծնված մարմնամարզուհիները, իսկ երկրորդ օրը՝ 2011-2014 թվականներին ծնվածները:

Նշենք՝ փետրվարի 16-17-ն էլ տեղի է ունենալու գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի առաջնությունը: