էդուարդ Ղազարյանն ընտրվել է Գավառի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Լուրեր

20.04.2024 | 17:54
Փրկարարները կիրճից դուրս են բերել շանը և հանձնել տիրոջը
20.04.2024 | 17:35
Հայաստանի և Ադրբեջանի ՝ 1991 թ․ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման մասին համաձայնագիրը վերացնում է խաղաղության պայմանագրի հիմնական խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ
20.04.2024 | 17:19
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
20.04.2024 | 16:56
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
20.04.2024 | 16:39
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերը համալրվեցին Սողոմոն Թեհլիրյանին առնչվող արժեքավոր ու բացառիկ ցուցանմուշներով
20.04.2024 | 16:10
Էլի նույն կախիչնե՞րն են. Փաշինյանը 2-րդ անգամ այցելեց խնդրահարույց նորոգումով դպրոցներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2024 | 16:00
Քաղաքացին ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը․ նա հոսպիտալացվել է
20.04.2024 | 15:51
Հաջողվեց 2 խոշոր իրադարձություն ունենալ. Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ գործընթացի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2024 | 15:43
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
20.04.2024 | 15:35
Հիմա իրադրության էական փոփոխություն կա․ Փաշինյանը՝ Տավուշում ռուսական հենակետերը հանելու մասին
20.04.2024 | 15:24
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է կյանքից զրկվել
20.04.2024 | 15:05
Հանրապետության մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն
20.04.2024 | 14:37
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսին
20.04.2024 | 14:08
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
20.04.2024 | 13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Բոլորը

Տեղի է ունեցել «Գավառի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ, որի օրակարգում ներառված է եղել բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրության հարցը. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Միաձայն ԳՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր էդուարդ Ղազարյանը։ Խորհրդի քարտուղար է ընտրվել Գավառի պետական համալսարանի դասախոս Հասմիկ Մարգարյանը։

Հոգաբարձուների խորհուրդը լսել է ռեկտոր Ռուզաննա Հակոբյանի հաշվետվությունը՝ 2020-2021 ուսումնական տարում ԳՊՀ գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների, համալսարանի հակակոռուպցիոն ռազմավարական ծրագրի և ԳՊՀ զարգացման 2017-2022 թթ․ ռազմավարական ծրագրով 2020-2021 ուստարում նախատեսված աշխատանքների կատարման վերաբերյալ։

Ռուզաննա Հակոբյանը ներկայացրել է նաև համալսարանի 2021 թվականի ֆինանսական տարվա հաշվետվությունը և 2022 թվականի ֆինանսական տարվա եկամուտների և ծախսերի նախահաշիվը, որոնք խորհուրդը քննարկել և հաստատել է:

Հոգաբարձուների խորհուրդը հաստատել է նաև Գավառի պետական համալսարանի կառուցվածքը և հաստիքացուցակը, ինչպես նաև ընտրել բուհի՝ 2021 թվականի ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնող ընկերությանը»,- ասված է հաղորդագրությունում։