«Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում կնշվի Հայաստանի ազգային օրը

Լուրեր

28.03.2024 | 18:30
Առաջիկայում ԼՂ ի բնակիչների բնակարանային ծրագրի մասին մեր որոշումը կհայտնենք․ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 18:24
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
28.03.2024 | 18:16
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը
28.03.2024 | 18:09
Թուրքիան պատրաստվում է մեծացնել պայթուցիկների արտադրությունը՝ Ուկրաինային արկեր մատակարարելու համար․ Bloomberg
28.03.2024 | 18:00
Մարությանը կուսակցություն է հիմնում, Սարգսյանը՝ ՌԴ-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում մնալու վտանգի մասին․ ԼՈՒՐԵՐ
28.03.2024 | 17:51
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
28.03.2024 | 17:42
Ուկրաինայում պատերազմը 537 երեխայի կյանք է խլել
28.03.2024 | 17:33
Լատվիայի ԱԳ նախարարը հրաժարական է տվել
28.03.2024 | 17:22
Ֆրանսիայում «Նելսոն» փոթորկի պատճառով դադարեցվել է գնացքների երթևեկությունը
28.03.2024 | 17:10
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի
28.03.2024 | 17:00
Գերմանիայի նախկին կանցլերը հայտարարել է, որ Պուտինի հետ իր մտերմությունը կօգնի դադարեցնել Ուկրաինայում պատերազմը
28.03.2024 | 16:48
Ոստիկանության բարեփոխումների 2020-2022թթ․ ռազմավարության գնահատման հետազոտություն․ ՀՔԱՎ
28.03.2024 | 16:37
Ահաբեկչության ժամանակ «Կրոկուս»-ում հրդեհաշիջման համակարգը նորմալ է աշխատել, հրդեհային ելքերը բաց են եղել. ադրբեջանցի սեփականատիրոջ որդի
28.03.2024 | 16:26
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով
28.03.2024 | 16:24
ՀՀ կառավարությունը 29. 94 տոննա մարդասիրական օգնություն առաքեց Գազա․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Արդեն շուրջ 4 ամիս է, ինչ «Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում Հայաստանի ներկայացուցիչները ամենօրյա ծավալուն աշխատանք են իրականացնում մեր երկրի գրավչությունները ցուցահանդեսի հազարավոր այցելուներին և ԱՄԷ բարձրաստիճան պաշտոնյաներին ներկայացնելու համար․ կազմակերպվում են բազմաթիվ հանդիպումներ պետական կառույցների, մասնավոր ընկերությունների և ներդրումային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, Հայաստանի կողմից պատվիրակված ներկայացուցիչները պարբերաբար հարցազրույցներ են տալիս տարբեր լրատվամիջոցների՝ ներկայացնելով մեր երկիրն ու այն ամենը, ինչ կարող է հետաքրքրել զբոսաշրջիկներին ու բացել նոր համագործակցությունների դռներ. տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Վեց ամիս տևողությամբ այս մեծամասշտաբ ցուցահանդեսում յուրաքանչյուր պետության ընձեռված է իր ազգային օրն առանձին տոնելու հնարավորություն։ Ի թիվս այլ բազմաթիվ հնարավորությունների, որ ստեղծում է ցուցահանդեսը մասնակից պետությունների համար, սա ևս մեկ հիանալի առիթ է ավելի լայն լսարանի համար ներկայացնել ու հասանելի դարձնել Հայաստանը, հայկական մշակույթը, պատմությունն ու մեր երկրի տարբեր ոլորտներում առկա կարողությունները։

Հայաստանի ազգային օրը այս համաշխարհային ցուցահանդեսում կնշվի հունվարի 30-ին, որին մասնակցելու նպատակով Դուբայ կմեկնի ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը։ Պատվիրակության կազմում են Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը, Արտաքին գործերի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ներկայացուցիչներ։

Ցուցահանդեսային տարածքում ողջ օրը կտիրի հայկական տրամադրություն։ Ազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը կմեկնարկի 10։15-ին, ցուցահանդեսի գլխավոր՝ Ալ Վասլ Պլազա կենտրոնական հրապարակի բեմից՝ Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման արարողությամբ։ Այնուհետև նախատեսվում է «Expo 2020 Dubai» ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության կազմակերպման աշխատանքների ընդհանուր համակարգման նպատակով գլխավոր հանձնակատար ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ելույթը։

Ողջույնի ելույթներին կհաջորդի «Բարեկամություն» պարի պետական ​​համույթի էթնիկ հայկական պարային համերգը, որի ավարտից հետո հյուրերը կայցելեն հայկական տաղավար՝ ծանոթանալու ներկայացված մշակութային ժառանգությունը, պատմությունը և ժամանակակից աշխարհին համահունչ քայլելու մեր երկրի մտավոր ներուժը։

Հայկական տաղավար այցից հետո պատվիրակությունները կայցելեն ԱՄԷ ազգային տաղավար․ նախատեսված են երկկողմ հանդիպումներ երկու երկրների պատվիրակության ներկայացուցիչների մասնակցությամբ։

Պաշտոնական բացման արարողությունից հետո ողջ օրվա ընթացքում կկազմակերպվեն մի շարք մշակութային միջոցառումներ տարբեր երկրներից ժամանած այցելուների և հյուրերի համար:

  • 16։00 «ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ ՋԱԶ» համերգային ծրագիր

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

https://virtualexpodubai.com/listen-watch/events/armenia-armenia-state-orchestra?fbclid=IwAR251yEJOoBnV4nwMz3-2qXL1NPE3J-gMG3Erk5LC0SuX86Vq0LCH60ZVtw

  • 19։00 «ՕԼԻՄՊԻԿՈՍ» հայկական անիմացիոն մուլտֆիլմի ցուցադրություն
  • 20։00 «ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՒՅՆԵՐ» պարային ներկայացում «Բարեկամություն» պարարվեստի պետական համույթ

https://virtualexpodubai.com/listen-watch/events/armenia-armenian-colours?fbclid=IwAR3mRMdC-DvX6vkVQAWJecyMLnSs_SlJNjv5z5InVop0hT7z4JEYyooldX0

Մշակութային միջոցառումները կեզրափակվի՝

  • հայկական էթնիկ ջազ երաժշտությամբ՝ Արտո Թունջբոյաջյանի և Դավիթ Սուքիասյանի կատարմամբ։

Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառումներին կարող եք հետևել առցանց՝ հետևյալ հղումով`

https://virtualexpodubai.com/listen-watch/events/armenia-national-day-ceremony?fbclid=IwAR04YJ71PCpQGilJDPNBhXkgjmWE6PCqa-rk7RnUD_im5U2zHhLOn5bB1Mo