Թբիլիսի-Երևան չվերթ իրականացնող Myway-ը, հնարավոր է, զրկվի լիցենզիայից

Լուրեր

11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել․ շտապօգնությունը խուց է մտել ժամը 08։13-ին
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստանի կառավարությունը հնարավոր է Myway Airlines ավիաընկերությանը զրկի կոմերցիոն թռիչքներ կատարելու լիցենզիայից։ Ինչը նշանակում է դադարեցնել ավիաընկերության գործունեությունը, հաղորդում է Aliq media-ն։

Վրաստանի բյուջետային (low-cost) համարվող Myway Airlines-ը 2021 թվականի հուլիսի 6-ից  սկսել էր Georgian Airwais-ին զուգահեռ կանոնավոր (շաբաթական 2 անգամ) չվերթներ իրականացնել նաև Թբիլիսի-Երևան և հակառակ ուղղությամբ՝ առավել մատչելի գներով։

Քաղավիացիան ավիաընկերությանը լիցենզիայից զրկելու գործընթաց է սկսել ընկերության բաժնետոմսերն օտարերկրյա քաղաքացուն վաճառելու պատճառով։ Ըստ գործակալության՝ ընկերության բաժնետոմսերի առնվազն 51%-ը պետք է պատկանի Վրաստանի քաղաքացուն։

Հայտնի է, որ Myway Airlines-ըն այսօր 100%-ով պատկանում է Նիդերլանդներում գրանցված Flash Aviation ընկերությանը, թեև մինչև 2021 թվականի օգոստոսն ավիաընկերության բաժնետոմսերի 11%-ը պատկանում էր Վրաստանի քաղաքացի Ռատի Բակուրաձեին:

Հարկ է նշել՝ օրեր առաջ էլ հայտնի դարձավ նաև, որ Թբիլիսի-Երևան, ինչպես նաև Բաթումի-Երևան և հակառակ ուղղություններով կանոնավոր չվերթներ իրականացնող Վրաստանի ազգային փոխադրող Georgian Airways ավիաընկերությունն է սննկացել: