Բանակը տղամարդուն կոփում է. 44-օրյայի մասնակից Հայկը չի քայլում, բայց կյանքին լավատեսությամբ է նայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 17:17
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:14
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
Բոլորը

44-օրյա պատերազմի մասնակից 22-ամյա Հայկ Ժամկոչյանը 1 տարուց ավելի է՝ Զինվորի տանը ընկերների հետ թիթեռներով կոմպոզիցիա է պատրաստում ու վաճառում։ Factor TV-ի նկարահանման պահին էլ դրանով էր զբաղված, մեզ էլ ծանոթացրեց այս գործի նրբություններին:

Թիթեռներով կոմպոզիցիա պատրաստելը ոչ թե Հայկի աշխատանքն է, այլ հոբբին։ Այն հնարավորություն է տալիս նաև գումար վաստակել։ Կոմպոզիցիայի ներսում էլ հեղինակ զինվորների անուններն են։

«Ամեն անգամ, երբ կոմպոզիցիան փակում ենք, մեր անուններն են գրվում։ Սկզբից ստորագրում էինք, բայց գնորդը չէր հասկանում՝ ում աշխատանքն է»,- մանրամասնում է Հայկը։

Տղաներն օգնում են իրար։ Հայկն ասում է՝ երբ ընկերոջ աշխատանքն է վաճառվում, ավելի է ուրախանում, քան սեփականի դեպքում։ Նա ցույց է տալիս իր աշխատանքները, իսկ թե մինչ օրս քանիսն է վաճառվել՝ չի հիշում։

Հայկը բանակ զորակոչվել է 2018 թվականին, ծառայում էր «Ես եմ» ծրագրով։ Այդպես էր որոշել, որ ծառայությունից հետո կարողանար բնակարան գնել։ Ծառայության ավարտին մի քանի ամիս էր մնացել, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։

«Հոկտեմբերի 16-ին մենք շարժվեցինք Հադրութի ուղղությամբ, հենց այդ օրը «Թութակ» կոչվող բարձունքում էինք։ Ինտենսիվ կռվի մեջ մտանք, նահանջեցինք, որ նորից գրոհենք, այդ ժամանակ էլ վիրավորվեցինք։ Հրազենային վիրավորում եմ ստացել, ողնուղեղի վնասվածք, որի պատճառով էլ հիմա չեմ քայլում»,- պատմում է Հայկը։

Սկզբում բուժում ստացել է «Էրեբունի» ԲԿ-ում, այնտեղ էլ վիրահատվել է, հետո տեղափոխվել «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն։ Այստեղ Հայկի կյանքի նոր փուլն է սկսվել․ բուժումը դրական ընթացք է ստացել, օր օրի ավելի լավ արդյունք են գրանցում։ Ասում է՝ իզուր չէ, որ վերականգնողական կենտրոնը հենց Զինվորի տուն է կոչվում․ իրականում այդպես էլ կա, այստեղ այդ սերն ու ջերմությունն ամեն օր է ստանում։

Հայկը բնակվում է Նոր Հաճնում։ Պատրաստվում է բարձրագույն կրթություն ստանալ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում։ Զինվորի տանն էլ մարքեթինգ է ուսումնասիրել։

Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի առիթով Հայկը զինվորներին իր մաղթանքներն է հղում․ «Զինվորներին մաղթում եմ, որ դիրքերում ավելի ուշադիր ու զգոն լինեն, որովհետև ծառայությունն այն տեղն է, որը տղամարդուն կոփում է ու սարքում իսկական տղամարդ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան