Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին Պիացոլլայի «Ավե Մարիայի» կատարումը նվիրեց 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին

Լուրեր

25.04.2024 | 00:15
Ոստիկանությունը բերման է ենթարկում ԱԺԲ երթի մասնակիցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 23:30
Թուրքիայում քուրդ լրագրողներ են ձերբակալվել «ահաբեկչական գործունեության համար»
24.04.2024 | 23:28
ԱԺԲ-ից ահազանգում են՝ 96 համակիր բերման է ենթարկվել․ ԼՐԱՑՎԱԾ
24.04.2024 | 23:21
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.04.2024 | 23:10
ԱՄՆ կոնգրեսականների օգնականների մի խումբ այցով Բաքվում է
24.04.2024 | 22:56
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
24.04.2024 | 22:52
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
24.04.2024 | 22:44
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
24.04.2024 | 22:29
Կանադան Airbus-ին թույլատրել է օգտագործել ռուսական տիտանը
24.04.2024 | 22:19
Հայ համայնքը հաղթահարել է ամենադաժան փորձությունները և, այնուամենայնիվ, մնում է ուժեղ և չխոնարհված. Ադամ Շիֆ
24.04.2024 | 21:59
Պատմական ճշմարտություններին առերեսվելն անհրաժեշտ է՝ վերքերը բուժելու և ընդհանուր ապագա կառուցելու համար․ Թուրքիայի քրդամետ կուսակցություն
24.04.2024 | 21:45
ՀՀ-ն մեծացնում է Ադրբեջանի կողմից հարձակման չենթարկվելու շանսը․ Արևմուտքին շահագրգռում ենք՝ ճնշի Ալիևին․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 21:37
Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը հայերենով գրառում է կատարել
24.04.2024 | 21:24
Մեծ Եղե՞ռն, թե՞ Հայոց ցեղասպանություն․ Փաշինյանի ուղերձների փոփոխությունը 6 տարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 21:15
Բայդենը ստորագրել է Ուկրաինային ռազմական օգնության օրինագիծը
Բոլորը

Տեղի է ունեցել իտալացի ակորդեոնահար և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը. հնչել են իտալական և արգենտինական երաժշտություն։ Երաժիշտները կատարել են Նինո Ռոտայի, Ջուզեպպե Սանգենիտիի, Աստոր Պիացոլլայի ստեղծագործություններից։ Համերգի ընթացքում ելույթ է  ունեցել նաև մեցցո-սոպրանո Սոֆիա Թումանյանը. տեղեկացնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի լրատվական ծառայությունից:

«Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի լավագույն ընկերներից է, Հայաստանում շատ սպասված երաժիշտ՝ փայլուն կատարողական վարպետությամբ։ Նա կարողանում է մեծ լիցքեր, էմոցիաներ հաղորդել նվագախմբին, ունկնդիրներին։ «Պիետրոդարկին ամեն անգամ Հայաստանում ներկայանում է նոր ծրագրերով։ Նա բանդոնեոնի մեծ վարպետ է, և որպես երաժիշտ կարող եմ ասել, որ նրա փոխանցած էմոցիոնալ ու հարուստ գունային երանգները մեծ հաճույք են պարգևում»,- ասաց Սերգեյ Սմբատյանը։

Երեկոյի ընթացքում հնչած որոշ ստեղծագործությունների փոխադրումներ, որոնք ի սկզբանե գրված չէին նվագախմբի համար, կատարել է կոմպոզիտոր, Սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ծրագրերի համակարգող Վահագն Վարդանյանը։ Նա ընդգծեց, որ արդեն 4 տարի համագործակցում է Պիետրոդարկիի հետ, և իր փոխադրություններով երաժիշտը հանդես է եկել տարբեր երկրներում։

Աշխարհի 59 երկրում ելույթներ ունեցած Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին նշեց, որ իր համար միշտ էլ առանձնակի հաճելի է Հայաստանում գտնվելը, և ամեն անգամ փորձում է նոր ծրագիր ներկայացնել հայ երաժշտասերներին. «Այս անգամ ես հանդես եմ գալիս «La Nuova Dolce Vita» խորագրով համերգով, որը մի գեղեցիկ ճամփորդություն է Իտալիայից Բուենոս Այրես»։ Նա նաև ընդգծեց, որ իր համար մեծ հաճույք է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և մաեստրո Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցությունը։

Երեկոյի ընթացքում Պիետրոդարկին և նվագախումբը Աստոր Պիացոլլայի «Ավե Մարիա» ստեղծագործության կատարումը նվիրեցին 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին։

Նշենք նաև, որ համերգի ընթացքում ազդարարվեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Evocabank-ն նոր նախաձեռնության՝ ավանդ Symphonic-ի մասին, որի նպատակն է նպաստել մեր երկրում դասական երաժշտության զարգացմանն ու Սիմֆոնիկ նվագախմբի առաջընթացին»,- ասված է հաղորդագրությունում: