ԱՊՀ շրջանակում պետք է ավելի ակտիվ քննարկենք մարդու իրավունքները, ինչպես, օրինակ, ադրբեջանցիներինը՝ ՀՀ-ում կամ հակառակը․ Լավրով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.04.2024 | 12:00
Իրանի տարածքում ԱԹՍ-ներ են խոցվել, ըստ ԿԸՎ-ի՝ Կիևը կարող է պարտվել պատերազմում մինչև տարեվերջ․ ԼՈՒՐԵՐ
19.04.2024 | 11:52
13 տնտեսավարող սուբյեկտի գործունեություն է կասեցվել
19.04.2024 | 11:52
Իրանը չի ծրագրում անհապաղ արձագանքել իր տարածքում հարձակմանը
19.04.2024 | 11:44
Հայաստանի և Իրանի սահմանի չեզոք գոտում հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի երկու փաթեթ և մեկ պարկ, որոնք փորձել էին ներկրել Հայաստան
19.04.2024 | 11:35
Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատի կանանց անհատական ԵԱ-ում
19.04.2024 | 11:24
Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար․ քաղաքապետարան
19.04.2024 | 11:21
Ադրբեջանը հողին է հավասարեցրել Շուշիի Կանաչ ժամը
19.04.2024 | 11:12
NYMEX․ Ոսկու գինն աճել է
19.04.2024 | 10:57
Սպահանի մոտակայքում 3 ԱԹՍ է խոցվել․ իրանցի պաշտոնյա
19.04.2024 | 10:53
Ստուգայց փողոցային առևտրի դեմ պայքարի շրջանակում. ՈՒՂԻՂ
19.04.2024 | 10:48
Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
19.04.2024 | 10:33
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը
19.04.2024 | 10:16
Գայի պողոտայում «Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել․ ուղևորները հոսպիտալացվել են
19.04.2024 | 10:01
Նավթի գներն աճել են
19.04.2024 | 09:46
Արտարժույթների փոխարժեքները ապրիլի 19-ի դրությամբ
Բոլորը

ԱՊՀ շրջանակում պետք է ավելի ակտիվ քննարկենք մարդու իրավունքները, ինչպես, օրինակ, ադրբեջանցիներինը՝ ՀՀ-ում կամ հակառակը։ Այս մասին այսօր ռուսական լրատվականներին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նա նաև նշել է, որ ԱՊՀ երկրներում ազգամիջյան հարաբերություններում ավելորդություններն անխուսափելի են և կապված են ազգային ինքնությունը հաստատելու ցանկության հետ։

«Խնդիրներ կան ՀԱՊԿ դաշնակիցների և ԱՊՀ գործընկերների հետ հարաբերություններում, և դա մեծապես պայմանավորված է նրանով, որ Խորհրդային Միությունը լքած, իսկ մինչ այդ ռուսական կայսրության կազմում գտնվող նորանկախ պետություններն առաջին անգամ երկար պատմական ժամանակաշրջանի ընթացքում հնարավորություն են ստացել ստեղծելու սեփական ազգային պետությունները» ,- նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

«Մենք պետք է ԱՊՀ շրջանակում ավելի բաց, ավելի ակտիվ քննարկենք մարդու իրավունքները, այդ թվում, ասենք, ռուսներինը՝ Ղազախստանում կամ ղազախներինը՝ Ռուսաստանում , ադրբեջանցիներինը՝ Հայաստանում կամ հակառակը,  չնայած նրանց թիվն այնքան էլ շատ չի մնացել»,- ասել է Լավրովը։

Նա նշել է, որ այս հարցի վերաբերյալ դեռևս ԱՊՀ կազմավորման ժամանակ մարդու իրավունքների հանձնաժողով է ստեղծվել, բայց այն այդպես էլ կյանքի չի կոչվել մինչ օրս։

«Այս պատմական ժամանակաշրջանում անխուսափելի են էքսցեսները, որոնցից մենք իսկապես ուզում ենք խուսափել, և դա պետք է արվի բոլոր միջոցներով, այդ թվում, այսպես կոչված, փափուկ ուժով, որի համար անհրաժեշտ է զգալիորեն ավելի շատ ռեսուրսներ հատկացնել, քան արվում է հիմա»,- ընգծել է  Լավրովը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տաթև Ֆռանգյան