Թուրքիան, Ադրբեջանը և Հայկ Մամիջանյանը դեմ են քվեարկել ԵԽԽՎ-ի՝ Հայաստանին վերաբերող նախագծին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.04.2024 | 10:33
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը
19.04.2024 | 10:16
Գայի պողոտայում «Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել․ ուղևորները հոսպիտալացվել են
19.04.2024 | 10:01
Նավթի գներն աճել են
19.04.2024 | 09:46
Արտարժույթների փոխարժեքները ապրիլի 19-ի դրությամբ
19.04.2024 | 09:36
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
18.04.2024 | 23:30
Էրդողանը կարող է լքել իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը
18.04.2024 | 23:15
Մեքսիկայի ափերի մոտ 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
18.04.2024 | 23:08
Բաքվի հերթական հակաֆրանսիական քայլը․ Ադրբեջանի Մեջլիսը Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայի կոնգրեսի հետ հուշագիր է ստորագրել
18.04.2024 | 22:53
Թուրքիայում երկրաշարժից հետո փլուզումներ կան
18.04.2024 | 22:41
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.04.2024 | 22:24
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում է
18.04.2024 | 22:10
Ադրբեջանի ընդդիմությունը հանրահավաքի նոր օր է նշանակել
18.04.2024 | 21:54
Հրդեհ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում. այրվել է խոտածածկույթ
18.04.2024 | 21:40
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունները շուրջ 34,000 մարդու կյանք են խլել
18.04.2024 | 21:24
Միսիան ավարտված է. ինչ խնդիր լուծեցին և ինչու են վաղաժամ հեռանում ռուս խաղաղապահները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը»․ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը երեկ երեկոյան այսպիսի խորագրով բանաձև ընդունեց։ Ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունված բանաձևում արձանագրվում է, որ Հայաստանը նշանակալի առաջընթաց է ունեցել ժողովրդավարության զարգացման գործում 2018 թվականից սկսած։

ԵԽԽՎ բանաձևը փաստում է՝ Հայաստանը հաջողությամբ դուրս եկավ քաղաքական լուրջ ճգնաժամից, որը սկիզբ էր առել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով։ Բանաձևի համահեղինակ, Շվեդիան ներկայացնող պատգամավոր Բորիանա Աբերգի կարծիքով՝ ճգնաժամը հանգուցալուծվեց 2021թ. հունիսին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով, որոնք կազմակերպվել էին ժողովրդավարական եղանակով՝ չնայած լրջորեն բևեռացված միջավայրին։

Վեհաժողովին ելույթ են ունեցել նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Սիմոնյանն իր ելույթում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ծանրագույն հետևանքներին: Նրա խոսքով՝ ամենամեծ մարտահրավերը մնում է երկրի անվտանգությունը:

Ռուբինյանը ևս անդրադարձել է հեղափոխությանն ու 44-օրյա պատերազմին։ Ըստ նրա՝ Հայաստանը կարողացել է այդ դժվարին իրավիճակում անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ և արժանանալ միջազգային հանրության բարձր գնահատականին։

Նշենք, որ ԵԽԽՎ-ում մերժվել են ադրբեջանական պատվիրակության առաջարկած փոփոխությունները, փոխարենը վերահաստատվել է հայ ռազմագերիների վերադարձի հրամայականը։

ԵԽԽՎ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևին կողմ է քվեարկել 50 պատգամավոր, դեմ՝ 14-ը, ևս 16-ը՝ ձեռնպահ։ Ուշագրավ է, որ հայամետ բանաձևին դեմ քվեարկողների թվում է եղել նաև ՀՀ ԱԺ պատգամավոր, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։ Մամիջանյանից զատ՝ բանաձևին դեմ են քվեարկել Թուրքիայի և Ադրբեջանի պատվիրակությունները, ինչպես նաև մեկ պատգամավոր Նիդերլանդներից։ Հայամետ բանաձևին ձեռնպահ է քվեարկել ռուսական պատվիրակությունը՝ 14 պատգամավորով, ևս մեկական պատգամավոր էլ՝ Շվեյցարիայից ու Ավստրիայից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան