Ազգային բանակը մեր պետականության անվտանգության և շարունակականության երաշխավորն է. Արթուր Դավթյան

Լուրեր

23.04.2024 | 14:52
ԱՄՆ Պետդեպը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների, բռնությունների և խոշտանգումների կապակցությամբ
23.04.2024 | 14:41
Ադրբեջանն ավերել է Շուշիի Ղազանչեցոց հայկական գերեզմանոցը
23.04.2024 | 14:38
Փրկարարները Կապանում հարկադիր քարաթափման աշխատանքներ են իրականացրել
23.04.2024 | 14:37
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ԱԺ-ին հայտարարություն ընդունել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 14:29
ՌԴ-ն համակարգված ռազմական և տեղեկատվական գործողություն է իրականացնում Խարկովի դեմ․ ISW
23.04.2024 | 14:19
Սահմանազատմանն առնչվող նիստ՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում. ՈՒՂԻՂ
23.04.2024 | 14:18
Հրապարակվել են արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման ուղեցույցները
23.04.2024 | 14:09
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
23.04.2024 | 14:03
Փաշինյանը Ցեղասպանությունը բնութագրում է որպես Մեծ եղեռն՝ փաստացի հրաժարվելով իրավաքաղաքական գնահատականից․ ՀՅԴ Բյուրո
23.04.2024 | 13:58
Էրդողանը հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերություններում նոր ճանապարհային քարտեզ պետք է ստեղծել
23.04.2024 | 13:50
Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 13:46
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
23.04.2024 | 13:42
Թուրքիան, Իրաքը, ԱՄԷ-ն և Կատարը Հնդկաստանին մրցակից «Զարգացման ճանապարհի» համաձայնագիր են ստորագրել
23.04.2024 | 13:40
Ցուցարարները փակել են Երևան-Սևան մայրուղին Սևանի թերակղզու հատվածում
23.04.2024 | 13:33
Լրագրողների նկատմամբ հարձակումները սոցիալական ցանցերում շարունակվում են․ Աշոտ Մելիքյան
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ զինված ուժերի 30-ամյակի առթիվ.

«Դատախազության ամբողջ անձնակազմի անունից շնորհավորում եմ Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի կապակցությամբ։

Ազգային բանակը մեր պետականության անվտանգության և շարունակականության երաշխավորն է, պետականակերտման գործընթացում մեր ժողովրդի ամենակարևոր նվաճումներից մեկը, որ կայացման իր անցած հերոսական ճանապարհով դարձել է մեր ազգային ինքնության անքակտելի մասնիկը:

Ինչպես Արցախյան առաջին ազատամարտի ընթացքում, այնպես էլ 2016 թ. քառօրյա և 2020 թ. 44-օրյա պատերազմում մեր բանակի բազմաթիվ շարքային և պայմանագրային զինծառայողներ, սպաներ տվել են անձնազոհության ու սխրանքի, հայրենանվիրության, պետականասիրության և պարզապես մարդկային արժանապատվության այնպիսի դասեր, որոնք հպարտության և խոնարհումի խոր զգացումներ են հարուցում ցանկացած հայորդու հոգում, օրինակ՝ ծառայում բանակի շարքերը համալրող նորակոչիկների համար, և լրացնում են մեր ռազմի պատմության փառահեղ էջերը:

Հազարավոր նվիրյալ զավակների կողմից ներդրված ջանքերի, ժողովրդի կողմից զրկանքներով արված մեծ զոհողությունների գնով Հայոց բանակը շարունակում է իր ամրացման ընթացքը՝ պահպանելով նոր հաղթանակների մարտական ոգին, ամոքելով վերջին պատերազմում ստացած վերքերը, վերարժևորելով անցած ուղին, անհրաժեշտ բարեփոխումների միջոցով ամրապնդելով իր մարտունակությունը: Այն վերանվաճում է տարածաշրջանային անվտանգության առանցքային երաշխավոր գործոնի իր դիրքերը, իսկ տարբեր տարածաշրջաններում խաղաղապահ առաքելությունների շրջանակներում ցուցաբերած պրոֆեսիոնալիզմով, արագ արձագանքման կարողությամբ ապացուցում է որպես կուռ, մոբիլ համակարգ լինելու ներուժը:

Իբրև պետական մեծագույն արժեք՝ Ազգային բանակը Դատախազության հատուկ հոգածության ներքո է ներքին կարգուկանոնի, կանոնադրական հարաբերությունների, իրավակարգի անշեղ պահպանման, հանցավորության դեմ պայքարի, այս ամենով հանդերձ՝ զինվորի և սպայի համար ծառայության անվտանգ, բնականոն միջավայրի ապահովման տեսանկյունից: Զինված ուժերում արատավոր և հանցածին բարքերն արմատախիլ անելը, կոռուպցիայի դեմ պայքարը, պետական շահերի, զինծառայողների իրավունքների պաշտպանությունը, քրեական արդարադատության իրականացումը, մեզ համար մնում են այս ոլորտի լիարժեք առաջնայնություն՝ որպես բանակաշինության կարևոր բաղադրիչ:

Հայոց բանակին մաղթում եմ հաջողություններ ռազմական ներուժի հզորացմանը, ժամանակակից տեխնոլոգիական հագեցվածության ապահովմանը, բովանդակային ու կառուցվածքային վերափոխումներին ուղղված բոլոր նախաձեռնություններում: Մեր զինծառայողներին՝ սկսած ժամկետայիններից մինչև բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներ, ցանկանում եմ անվրդով ծառայություն խաղաղ երկնքի ներքո:

Հավերժ հիշատակ հանուն մեր հայրենիքի ընկած բոլոր հայորդիներին:

Փա՜ռք մեր հերոսական բանակին»: