Հայոց բանակը 30 տարեկան է

Լուրեր

16.04.2024 | 11:08
Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է ՀՀ-ում ԵՄ առաքելությանը կանադացի փորձագետի մասնակցությունը
16.04.2024 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
16.04.2024 | 10:56
«Հլը ստեղ նայեք, ՔՊ-ի ու ՀՀԿ-ի տարբերուությունը ո՞րն է». Պեդրո Զարոկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2024 | 10:51
Իսրայելը խոստանում է պատասխանել Իրանի հարձակմանը
16.04.2024 | 10:40
Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը
16.04.2024 | 10:28
ՆԳՆ-ում ծավալուն բարեփոխումներ են իրականացվում, նպատակը՝ բարեվարք ոստիկանության ձևավորումն է․ Վահե Ղազարյանի ուղերձը
16.04.2024 | 10:18
Էրեբունի վարչական շրջանում միջին ճնշման գազատար է վնասվել
16.04.2024 | 10:09
Հայտնի է՝ ինչ հիմքով են ձերբակալել պատգամավորի հասցեին վիրավորանքներ հնչեցրած քաղաքացուն
16.04.2024 | 10:04
Երևանի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
16.04.2024 | 09:55
Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման ճանապարհին ջրատար խողովակ է վթարվել
16.04.2024 | 09:36
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է
15.04.2024 | 23:33
Թուրք և իսրայելցի առևտրականներն ուղիներ են փնտրում Անկարայի՝ Թել Ավիվի դեմ սահմանափակումները շրջանցելու համար
15.04.2024 | 23:30
Վրաստանը թույլ չի տա վերախորհրդայնացում. Զուրաբիշվիլի
15.04.2024 | 23:17
Ադրբեջանի ընդդիմությունը ապրիլի 21-ին հանրահավաք կանցկացնի
15.04.2024 | 23:17
Լարված իրավիճակ Վրաստանի խորհրդարանի մոտ. կան բերման ենթարկվածներ
Բոլորը

Հունվարի 28-ը ՀՀ զինված ուժերի կազմավորման օրն է։ 30 տարի առաջ անկախ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի հանրապետության հետ ձեռնամուխ եղավ նաև ազգային բանակի ստեղծմանը, որի համար վճռորոշ դեր խաղաց 1990-ի Անկախության հռչակագիրը։

Հայաստանի երրորդ հանրապետության բանակի կազմավորումն անցել է մի քանի փուլով: Առաջին փուլը տևել է 1988 թ. փետրվարից մինչև 1992 թ. մայիս: Այս ժամանակաշրջանում Ղարաբաղյան շարժման ակտիվացման և հայ-ադրբեջանական հարաբերությունների ծայրաստիճան սրման պայմաններում Հայաստանի և Արցախի բնակչության ռազմական անվտանգության ապահովումը դարձավ ավելի քան հրատապ։

Երկրորդ փուլը տևել է 1992 թ․ հունիսից 1994 թ․ մայիս։ Այս ժամանակաշրջանում Հայաստանի և Արցախի Հանրապետություններն Ադրբեջանի ագրեսիայի թիրախում:

1990 թ․սեպտեմբերին կազմավորվեց Երևանի հատուկ գունդը, իսկ Արարատում, Գորիսում, Վարդենիսում, Իջևանում, Մեղրիում ձևավորվեց հինգ վաշտ։ 1991 թ. Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ ստեղծվեց Նախարարների խորհրդին առընթեր Պաշտպանության պետական կոմիտե։

1992-ի այս օրը՝ հունվարի 28-ին, Կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշում՝ դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց ազգային բանակի ստեղծումը: Նորաստեղծ նախարարության ենթակայությանը հանձնվեցին Ներքին գործերի նախարարության միլիցիայի պարեկապահակային գունդը, հատուկ նշանակության օպերատիվ գունդը, քաղաքացիական պաշտպանության գունդը և հանրապետական զինվորական կոմիսարիատը: Քիչ ավելի ուշ հիմնվեց պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատը` գլխավոր շտաբը, վարչություններն ու առանձին բաժինները:

1992 թ. մայիսին պաշտպանության նախարարությունն սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում` հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին: