ԿԽՄԿ-ն հայտնում է, որ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով 300 մարդ անհետ կորած է, 1700 աճյուն է հայտնաբերվել

Լուրեր

19.04.2024 | 14:13
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում․ 35-ամյա երիտասարդը ձերբակալվել է
19.04.2024 | 14:02
ԱՄՆ Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին
19.04.2024 | 14:00
Երեք օր առաջ  ԱՆ-ում  և բուժհաստատություններից մեկում սկսված քննչական և վարութային գործողությունները դեռ շարունակվում են․ ՔԿ
19.04.2024 | 13:57
Թուրքիայում պարենային գնաճը 13 անգամ գերազանցում է ՏՀԶԿ-ի երկրների միջին ցուցանիշը
19.04.2024 | 13:46
Լեհաստանում երկու կասկածյալ է ձերբակալվել Վիլնյուսում Նավալնիի համախոհ Լեոնիդ Վոլկովի վրա հարձակման գործով
19.04.2024 | 13:38
Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 137 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված
19.04.2024 | 13:31
Ապրուստիս միակ միջոցն է, 100 հազար դրամ էլ տուգանք ունեմ, ո՞նց եմ մուծելու․ առևտրական․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 13:25
Ադրբեջանում «Արևմուտքի հետ կապերի» համար լրագրող է ձերբակալվել
19.04.2024 | 13:16
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը նվիրված Շառլ Ազնավուրին
19.04.2024 | 13:07
Առգրավված ապրանքը տանում ենք հատուկ վայր․ Արամ Գյուլզադյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 12:57
Հնդկաստանում մեկնարկում են աշխարհի ամենամեծ խորհրդարանական ընտրությունները
19.04.2024 | 12:48
Հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններով․ ՊԵԿ նախագահի ուղերձը
19.04.2024 | 12:37
Ռուսական ուժերը հարվածել են Դնեպրին․ 8 մարդ զոհվել է, առնվազն 25-ը՝ վիրավորվել
19.04.2024 | 12:28
ԱՄՆ-ը վետո է դրել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու բանաձևի նախագծի վրա
19.04.2024 | 12:17
Հանրային կյանքում առավել հաճախ թիրախավորվում են կանայք․ անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը․ ՄԻՊ
Բոլորը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտնում է, որ Արցախյան 2020թ-ի պատերազմի հետևանքով մոտավորապես, դեռ 300 մարդ անհետ կորած է համարվում։ Նշվում է, որ 2020թ. նոյմեբերի հրադադարի համաձայնագրի ստորագրումից հետո հայտնաբերվել է ավելի քան 1700 աճյուն, սկսվել է նրանց ինքնությունը պարզելու և նրանց ընտանիքներին վերադարձնելու գործընթացը։

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն ռուս խաղաղպահների հետ միասին նպաստել մոտ 360 աճյունների հայտանբերմանը՝աջակցելով տեղի թիմերին իրենց աշխատանքում։

«Ոչինչ չի կարող վերադարձնել սիրելիներին, սակայն հարյուրավոր ընտանիքնեչ հնարավորություն ունեն իմանալու, ինչ է տեղի ունեցել , որը չափազանց կարևոր է։ Պայմանները չափազանց վտանգավոր են, քանի որ տեղանքը լցված է ականներով և չպայթած զինամթերքով, և դրա հետ մեկտեղ՝ ձմռանը տեսանելիությունը գրեթե զրոյի է հասնում»,-ասել է Քրիստոֆեր Փուլը, որը ԿԽՄԿ-ի ականների, պատերազմի պայթուցիկ մնացորդների գծով տարածաշրջանային մասնագետներին է ղեկավարում։

ԿԽՄԿ-ի դատաբժշկական փորձագետները նաև աջակցում են դիահերձարաններին ողջ տարածաշրջանում՝ տրամադրելով սառնարանային պահեստարաններ, սարքավորումներ և խորհրդատվություն նույնականացման դժվար առաջադրանքն իրականացնող թիմերին:

«Մարդկանց մնացորդների դուրսբերումը, զոհերի ինքնությունը պարզելը և նրանց ընտանիքներին վերադարձնելը բարդ է և ժամանակ է պահանջում: Իշխանությունների և ընտանիքների կողմից դատական ​​բժիշկների վրա միշտ մեծ ճնշում կա,որոնք որքան հնարավոր է արագ են աշխատում»,-ասելէ ԿԽՄԿ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային դատաբժշկական մենեջեր Ջեյն Թեյլորը։

Նշվում  է նաև, որ 2020թ. պատերազմից բացի, 1990-ականների հակամարտությունից  4500 մարդ է անհետ կորած։

ԿԽՄԿ-ն միակ խոշոր հումանիտար կազմակերպությունն է, որը Լեռանյին Ղարաբաղում ներկայություն ունի։

Էմմա Չոբանյան