Եվրոպացի գիտնականներն իրենց հայտնաբերած քարաքոսի նոր տեսակն անվանակոչել են ի պատիվ հայ գիտնականի

Լուրեր

29.03.2024 | 14:28
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում
29.03.2024 | 14:19
Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից
29.03.2024 | 14:17
Երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը
29.03.2024 | 14:09
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
29.03.2024 | 13:58
Բաքուն պարզաբանել է, թե ինչու Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը չի ցուցադրել
29.03.2024 | 13:57
Հայաստանն ու Հնդկաստանը կընդլայնեն համագործակցությունը կինոարտադրության և տեխնոլոգիական բնագավառում
29.03.2024 | 13:48
ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը քաղաքական իրավիճակի և հնարավոր զարգացումների վերաբերյալ. ՈՒՂԻՂ
29.03.2024 | 13:48
«Կրոկուս»-ում ահաբեկչությունից տուժածներից թիվը հասել է 382-ի
29.03.2024 | 13:40
Վարսեն Աղաբեկյանը նշանակվել է Պաղեստինի ԱԳ նախարար
29.03.2024 | 13:38
Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվի փոփոխության. 2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ
29.03.2024 | 13:27
Կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրին ևս 11 բանկ է միացել
29.03.2024 | 13:18
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին պարտավորեցրել է լրացուցիչ ուղիներ բացել՝ Գազայի հատված օգնություն հասցնելու համար
29.03.2024 | 13:05
Ուշադրություն է դարձվելու ՀՀ-ի տնտեսական կայունությանը․ Պետեր Ստանոն՝ ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման մասին
29.03.2024 | 12:58
Պուտինը կհրավիրվի G20-ին միայն ընդհանուր համաձայնության դեպքում․ Մակրոն
29.03.2024 | 12:47
Դատավորները ժողով են հրավիրել․ օրակարգում կարևոր հարցեր են
Բոլորը

Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականներ Էմմանուել Սերյուզիոն, Նիկոլաս Մագեյնը և հոլանդացի գիտնական Պիտեր վան դեն Բումը հայտնաբերել են քարաքոսի Ramalina ցեղի նոր տեսակ և այն անվանակոչել են ի պատիվ ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի քարաքոսերի հետազոտման ու պահպանության գիտական խմբի ղեկավար Արսեն Գասպարյանի՝ Ramalina arsenii. տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից:

Եվրոպացի գիտնականների հետազոտության արդյունքները հրապարակված են Քեմբրիջի համալսարանի կողմից տպագրվող «The Lichenologist» գիտական ամսագրում: Գիտական հոդվածում մասնավորապես նշված է. «Այս նոր տեսակն անվանվել է մեր ականավոր գործընկեր դոկտոր Արսեն Գասպարյանի պատվին, ով վերանայել է Ramalina pollinaria քարաքոսերի խմբի դասակարգումը (Gasparyan et al. 2017), նա նաև հրապարակել է Հայաստանի էպիֆիտային քարաքոսերի վերաբերյալ հետաքրքիր մենագրություն (Gasparyan & Sipman 2016) (This new species is named after our distinguished colleague Dr Arsen Gasparyan, who revised the taxonomy of the Ramalina pollinaria group (Gasparyan et al. 2017); he also published an interesting account of epiphytic lichens in Armenia (Gasparyan & Sipman 2016)»:

Ramalina ցեղը շուրջ 200 տեսակի քարաքոսեր է պարունակում: Այս նոր տեսակը, որը հայտնաբերվել է ֆրանսիայի, Շվեյցարիայի, Իսպանիայի Ալպերում, միջին գոտիներում քարերի վրա աճող տեսակ է: «Ես՝ ինքս, Հայաստանում հայտնաբերել եմ Ramalina ցեղի քարաքոսի 2 նոր տեսակ: Իմ գործընկերները, հաշվի առնելով այս իմ ներդրումը, այդ նոր տեսակն անվանակոչվել են իմ անունով», – ասաց Արսեն Գասպարյանը:

Իր դոկտորական աշխատանքի ընթացքում Արսեն Գասպարյանը քարաքոսերի լայնածավալ հետազոտություններ է կատարել Հայաստանի տարածքում: «2011 թ-ին, երբ նոր էի սկսում իմ հետազոտությունները, ամբողջ Հայաստանից հայտնի էր քարաքոսի 422 տեսակ: Երբ եղավ իմ դոկտորական աշխատանքի ավարտական հրապարակումը, այդ թիվը հասել էր 617-ի: Ընդամենը մի քանի տարվա ինտենսիվ հետազոտությունների արդյունքում հայտնաբերվեց քարաքոսի 195 նոր տեսակ Հայաստանում և 5 նոր տեսակ աշխարհում: Սա ցույց է տալիս, որ եթե կենսաբազմազանության ոլորտի այս կամ այն ճյուղը մի քանի տարի շարունակ ինտենսիվ հետազոտվի, տեսակների այն թվերը, որոնք մենք ունենք, մի քանի անգամ կարող են աճել», – ասաց Արսեն Գասպարյանը: