«Ներդրողներին շատ գրավիչ պայմաններ ենք տալիս». Վահան Քերոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:44
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով
15.09.2026 | 20:30
«Էդ տեսակի հետ ինչ խոսես»․ Առուշանյանի ճանապարհը դեպի Փաշինյանի «Համերաշխություն». ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:21
Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր
15.09.2026 | 20:13
ԵԼ. Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» հանդիպման մրցավարները
15.09.2026 | 20:00
Փաշինյա՛ն, ասա՛, որն է այլընտրանքը․ ՌԴ-ի անկատար անվտանգային համակարգից հրաժարվելով՝ ՀՀ-ն մնում է վակուումի մեջ․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:51
«Չենք մոռանա մեր դեմ կատարված վայրագությունները»․ Ալիևը ՀՀ-ին մեղադրել է «հանցագործությունների» մեջ
15.09.2026 | 19:41
«ԿԲ-ն ավելի ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե ՌԴ-ն գազի գինը բարձրացնի». ԿԲ նախագահ
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Կառավարության նիստին տնտեսության արդիականացման միջոցառում իրականացնելու վերաբերյալ նախագիծ ներկայացրեց։ Նրա համոզմամբ՝ Հայաստանի տնտեսությունն արտադրողականության բարձրացման կարիք ունի։

«Այս նախագիծը կօգնի, որ տնտեսվարողները կարողանան փոխել իրենց սարքավորումները, մոդեռնիզացնել իրենց հոսքագծերը։ Առաջարկում ենք տնտեսվարողներին սարքավորումների համար վարկերի և լիզինգների սուբսիդավորում մինչև 10 միլիարդ դրամ»,- ասաց Քերոբյանը՝ հավելելով, որ սուբսիդավորվում է սարք-սարքավորումների բաղկացուցիչ մասերի 7 տոկոսը՝ վարկի պարագայում և 10 տոկոսը՝ լիզինգի պարագայում։

Նախարարի համոզմամբ՝ սա մեծ քայլ է, որը խթանելու ներդրումները Հայաստանում։

«Այն վարկերը, որ սուբսիդավորում ենք, իրենց էությամբ ներդրումներ են։ Այսպիսի գործիքակազմ կիրառելով՝ մենք բոլոր պոտենցիալ ներդրողներին հրավիրում ենք ներդրումներ անելու և տալիս ենք նրանց շատ գրավիչ պայմաններ։ Խոստացել ենք Կառավարության ծրագրում ներդրումների ծավալը հասցնել ՀՆԱ-ի 25 տոկոսին, սա համարում ենք այդ նպատակին հասնելու կարևոր գործիքներից մեկը»,- նշեց Քերոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: