Առնետաորս. ինչ պատկեր է երևանյան որոշ շենքերում ու բակերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 15:30
ՔՊ-ն որոշել է չընտրել Իրինա Յոլյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնում
26.08.2026 | 15:21
Կպատմե՞ք` Գորիս-Կապան ճանապարհը 2020-ին ոնց գաղտնագողի GPS-ով կտրեցին․ Մանուկյանը՝ Յոլյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 15:10
Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել // Ընդդիմությունից ԱԺ հանձնաժողովի նախագահ ընտրվեց․ ԼՈՒՐԵՐ
26.08.2026 | 15:00
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 2.21 հա մակերեսով 2 հողատարածք
26.08.2026 | 14:52
Չեռնիգովում ռուսական հարվածի հետևանքով երկու զոհ կա, այդ թվում՝ 4-ամյա աղջիկ
26.08.2026 | 14:43
Խոզանի և բուսական մնացորդների այրումը վտանգում է կենսաբազմազանությունը․ ՇՄՆ
26.08.2026 | 14:34
Տամբովի մարզում Wildberries-ի պահեստն ամբողջությամբ ոչնչացվել է ԱԹՍ-ների հարձակումից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:25
Մենք դատավորներին չենք զանգում, նրանք գործում են առանց հրահանգների. Սոնա Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:17
Առուշ Առուշանյանի գործունեությունը ինչպե՞ս եք գնահատում․ ՔՊ-ականը՝ Գորիսի նախկին փոխքաղաքապետին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:12
«Ալ Նասրը» 10 ֆուտբոլիստով կամային հաղթանակ է տարել 0:2-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:08
Կրեմլը ձեռնպահ է մնում Հայաստանի ներքաղաքական զարգացումները մեկնաբանելուց․ Պեսկով
26.08.2026 | 14:03
Ես 21 տարեկանում միլիոնատեր չեմ եղել. Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:00
Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության արդյունքների ամփոփում. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 13:55
Կահույքի ոլորտում իրացման շրջանառությունն աճել է 26.7%-ով․ ՊԵԿ
26.08.2026 | 13:51
Ճամբարակ-Վահան ճանապարհին զինծառայողների վրաերթի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել
Բոլորը

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 23/1 հասցեում գտնվող շենքի բակում առնետներին պատկերող տեսանյութը երեկ տարածվեց համացանցում ու լայն արձագանք ստացավ։ Factor TV-ն այսօր գնաց խնդրի հետքերով․ Ռուբինյանց 23 և 23/1 շենքերի բնակիչները պատմում են՝ խնդիրն առաջացել է այն բանից հետո, երբ շենքերի աղբատար խողովակները փակվել են։ Ասում են՝ առաջին դեպքը չէ, որ շենքի բակում կրծողներ են տեսնում, նման պատկեր է նաև շենքի ներսում, վախով են ելումուտ անում։

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի տեղակալ Տարոն Գևորգյանը քաղաքացու գրառման մեկնաբանություններում արձագանքել էր, թե նշված խնդրով զբաղվում են․ «Ձեր հրապարակման հետքերով խնդիրը փոխանցել եմ տարածքում դեռատիզացիայով զբաղվող (կրծողների դեմ պայքարի մասնագիտացված միջոցառում՝ համապատասխան թունադեղերի կիրառմամբ) կազմակերպությանը: Վստահեցրել են, որ այսօր արդեն եղել են նշված հասցեում, իրականացրել իրենց անելիքը: Վաղը նորից այցելելու են՝ կրկնակի դեռատիզացնելու համար: Բոլոր դեպքերում, հայցում ենք Ձեր և տարածքի բնակիչների ներողամտությունը: Խնդիրը կարճ ժամանակում կլուծվի, սակայն հսկողությունը կշարունակվի»։

Թեև շենքի ներսում կրծողներ չտեսանք, բայց տեսախցիկը ֆիքսեց՝ տարածքում թունադեղեր կան լցված։ 

Չնայած թունադեղերի կիրառմանը՝ մեր տեսախցիկն էլ առնետ ֆիքսեց։ Մեր աչքից չվրիպեց նաև շենքի նկուղում կուտակված աղբը․ բնակիչների մի մասն էլ ասում է՝ համատիրության աշխատակիցները պարբերաբար թունադեղեր  լցնում են, բայց առնետները շատացել են․ «Շատ-շատ են, չես կարողանում շենք մտնել, լրիվ կռիս ա»։

Նույնն է ասում նաև «Սևան» համատիրության նախագահ Քրիստինե Բաղդասարյանը։ Նրա խոսքով՝  բնակիչները երեկ են դիմել համատիրություն, և իրենք խնդրով զբաղվում են հենց երեկվանից։ Բաղդասարյանը, որպես ասվածի հաստատում, տեսանյութ և լուսանկարներ ցույց տվեց։ Պնդումներին, թե համատիրությունը պատճառաբանել է՝ թունադեղեր չունեն, Բաղդասարյանը հակադարձում է՝ համատիրությունը թունադեղերի պակաս չունի։

«Ինձ դիմել են, արձագանքել եմ, թունադեղեր ենք լցրել։ Շաբաթը մեկ-երկու անգամ կամ ամեն օր թունադեղեր լցվում են»,- ընդգծում է համատիրության նախագահը։

Ասում է՝ հարցն աստիճանաբար կարգավորվում է, նախկինում ավելի շատ առնետներ կային, պետք է բնակիչներն էլ իրենց հերթին մաքուր պահեն տարածքը։ Հարցին՝ թունադեղերը շներին ու կատուներին վնաս չե՞ն հասցնում, Բաղդասարյանը պատասխանեց՝ հոտոտում են, բայց չեն ուտում։ 

Քանաքեռ-Զեյթուն  վարչական շրջանի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջին կարգի մասնագետ Գոռ Պողոսյանը նշում է՝ կրծողներից ազատվելու միակ տարբերակը դեռատիզացիան է, աղբամուղերն էլ պիտի զոդվեն։

Երևանում աղբատար խողովակները տևական ժամանակ է, ինչ զոդվում են, բայց Ռուբինյանց 23 և 23/1 շենքերի բնակիչների մեծ մասը դեմ է եղել․ դա է պատճառը, որ այստեղ աղբատար խողովակները փակվել են տարվա սկզբին միայն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան